Խաչիկ Գրիգորյանը գերությունից նոր է վերադարձել. ինչ է պատմել Խաչիկը՝ Հոխիկյանին
Խաչիկ Գրիգորյանը գերությունից նոր է վերադարձել։ Թշնամու ձեռքն ընկել է Բերձորի մոտ՝ 2020-ի նոյեմբերին։ Գնացել էր՝ զենք ստանալու, բայց թիկունքային որևէ ապահովություն չի ունեցել ու գերի է ընկել։ Պայքարել է մինչև վերջ, բայց շրջափակման մեջ ու անզեն կամ պիտի հանձնվեր, կամ զոհվեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Նաիրի Հոխիկյանը:
«Անասելի տանջանքների միջով անցած նախկին գերին երեկ եկել էր Հանրապետության հրապարակ՝ կանգնելու մյուս գերիների ծնողների կողքին։ Գերին եկել էր, իսկ փափուկ կյանքով ապրողները չէին եկել։
Այսօր պետության կողմից արհամարհված են ոչ միայն գերիների ու անհետ կորածների հարազատները, այլև հենց գերիները, գերությունից վերադարձածները։
Խաչիկը անտեսված է, որևէ մեկը չի հետաքրքրվում նրա առողջությամբ, ոչ ոքի չի հետաքրքրում, թե ապրելու ինչ միջոց ունի այս երիտասարդը։ Ու մենք համարում ենք, թե պաշտպանում ենք այն մարդկանց, ովքեր հանուն հայրենիքի գերեվարվել են։ Էլ ինչո՞ւ եք ուրախանում գերիների վերադարձով, եթե պիտի այս մարդկանց թողնեք բախտի քմահաճույքին։
Որ փաշինյանական ռեժիմի պաշտոնյաները անհայրենիք են, արդեն կասկածից վեր է, բա մեզնից յուրաքանչյուրն ո՞վ է։
Հայելու մեջ նայեք մեկ-մեկ ու ինքներդ ձեզ հարց տվեք։ Ինչի՞ համար եք ապրում, ի՞նչ արժեքներով եք ապրում․․․»,-գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչի համար են նախատեսված աղմուկային շերտերը. ոստիկանությունը պարզաբանում է
Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու, ինչպես և եր...
Արցախում իջեցնու՞մ են հայկական դրոշները. ԱՀ նախագահի խոսնակը մեկնաբանում է
Yerevan.today-ին հասած տեղեկություններով Արցախում հայ-ադրբեջանական շփման գծի ԱՀ ՊԲ մարտական դիրքերից իջեց...
Կարճ տարածության մեջ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում զոհ ունենք. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է.«Վերջին մի քանի օրերի բուռն իրադարձությունների ֆոնին...
Հանդիպումն Ալեն Սիմոնյանի հետ անցել է նյարդային մթնոլորտում, թիկնապահների ուղեկցությամբ. Ղուկասյանը մանրամասնում է
Երկու օր տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո, ի վերջո, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախօրեին՝ ուշ երեկոյան, ընդունել է գերի...