ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զինհաշմանդամը դիմում է Պապիկյանին․ 300 հազար դրամ օգնության փոխարեն խնդրում է լուծում տալ իր խնդրին
«Ինձ՝ զինհաշմանդամիս, հատկացված 300 հազար դրամ օգնությունը պետք չի, կբերեմ կվերադարձնեմ: Այն կարող եք ուրիշներին տալ: Եթե ուզում եք ինձ օգնել, կազմակերպեք իմ՝ երկրից դուրս գալը, որպեսզի բուժում ստանամ արտերկրում: Ինձ ուրիշ այլ օգնություն հարկավոր չէ, ուրիշ հարց այս պահին ինձ չի հետաքրքրում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում, դիմելով Պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանին, ասում է 1-ին խմբի զինհաշմանդամ, սխալ վիրահատության պատճառով առողջությունից զրկված 32-ամյա Դավիթ Հակոբյանը:
«ՊՆ պաշտոնյաները թշնամական վերաբերմունք են ցուցաբերում իր հանդեպ այն պատճառով, որ անընդհատ հիշեցնում եմ իմ խնդրի մասին, պահանջում լուծում տալ դրան»,- ասում է երիտասարդը՝ տեղեկացնելով, որ պարբերաբար դիմում-նամակներ է հասցեագրում ՊՆ-ին, խնդրում հանդիպում՝ նախարարի հետ, սակայն ապարդյուն, ոչ ոք իր վրա ուշադրություն չի դարձնում: «Խոստացել են, որ կուղարկեն Գերմանիա բուժվելու, խոստացել էին, որ բուժզննում կանցնեմ. ոչինչ չարվեց...: Այս պետության մեջ ես գերու կարգավիճակով ապրում եմ»,- ասում է նախկին զինծառայողը՝ խնդրելով ՊՆ-ի տրամադրած գումարի փոխարեն իր խնդրին լուծում տալ: |
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բորիս Ավագյանի ձերբակալման պահին նրա հետ եղել է ФСБ-ի հայտնի գնդապետը
Պետերբուրգի Պետրոգրադի ռեստորաններից մեկում ձերբակալվել է «Ռոսռեեստրի» նախկին պաշտոնյա, Արցախի ԱԻՆ նախկին փոխնախարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ասաց՝ բա հո գետնին չեմ թափելու. 60-ին մոտ կին էր». Սարգսյան
«Բիչոկդ հանգցրո՛ւ, դի՛ր գրպանդ» ֆեյսբուքյան նախաձեռնության հեղինակ Վիգեն Սարգսյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «Դու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որպես անհետ կորած որոնվող 30-ամյա տղամարդը հայտնաբերվել է և պատմել, թե ուր է եղել
Ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 30-ամյա Վահե Արզումանյանը։Չարենցավանի ոստիկանների և...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 6 նոր բազմաֆունկցիոնալ ձնահավաք ավտոմեքենա՝ Երևանին
Երևանի քաղաքապետարանը ևս 6 հատ բազմաֆունկցիոնալ ձնահավաք (ամռանը՝ ջրցան) ավտոմեքենա է ձեռք բերել: Այս ձմեռ քաղաքի ամբողջ...