Կրիվոյ Ռոգում ադրբեջանցիների կոնֆլիկտի հետևանքով 1 մարդ մահացել է, ևս մեկը հոսպիտալացվել է

Ուկրաինայում՝ Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ քաղաքում ադրբեջանցիների երկու խմբերի միջև սկսված կոնֆլիկտի հետեւանքով 1 մարդ մահացել է, իսկ մյուսը՝ դանակահարված վիճակում հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է Интерфакс-ի ադրբեջանական ծառայությունը:

 

Ինչպես նշում է մարզի ոստիկանությունը՝ ծեծկռտուքի ժամանակ մասնակիցներից մեկը դանակի հարվածներ է ստացել, որից հետո կրակել է տղամարդկանցից մեկի վրա։ 

 

«Դեպքի հետեւանքով 35-ամյա տղամարդը մահացել է կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքից», – ասված է հաղորդագրության մեջ:

Քաղաքականություն