Ամերիկյան նոր պատժամիջոցներ՝ ընդդեմ Պուտինի շրջապատի. CNN-ը՝ ՌԴ-ին սպառնացող «ամենառադիկալ սահմանափակումների մասին»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը: Այս մասին գրում է РБК-ն՝ հղում տալով CNN-ին աղբյուրները։ 

 

Ըստ ամերիկյան հեռուստաալիքի աղբյուրների՝ այս պատժամիջոցների նպատակը «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինա ներխուժումից հետ պահելն է»:
 

Նշվում է, որ միջոցառումների վերջնական ցանկը դեռ որոշված ​​չէ, սակայն քննարկման փուլում է.

Դրանք ներառում են պատժամիջոցներ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի անդամների դեմ, սահմանափակումներ Ռուսաստանի էներգետիկ ընկերությունների և բանկերի նկատմամբ, ինչպես նաև պատժամիջոցներ Ռուսաստանի սուվերեն պարտքի դեմ: 

Այնուամենայնիվ, ամենառադիկալ, «միջուկային», ինչպես այն CNN-ն է անվանում, տարբերակի դեպքում Ռուսաստանը կարող է անջատվել միջբանկային SWIFT համակարգից։

Քաղաքականություն