ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շիրակի մարզում բուք է. ուժեղ քամին ու ձյունը դժվարացնում են երթևեկությունը

Շիրակի մարզում բուք է։ Շարունակվող ձյունն ու ուժեղ քամին դժվարացրել են երթևեկությունը: 
Մանթաշի, Ջաջուռի, Քեթիի, Լանջիկի և Վարդաղբյուրի հատվածներում ձյունամրրիկ է, տեսանելիությունը` մինչև 70 մետր։ 
Ի դեպ, ձյունն ուղեկցվում է ամպրոպով: Խնդիրը հատկապես լուրջ է Աշոցքում: 
Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության բաժնի պետի ԺՊ Խաչիկ Խնձրցյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ Աշոցքի ճանապարհներին տեսանելիությունը մինչև 50 մետր է: 
«Ճանապարհների սպասարկումն իրականացնող ընկերություններն անցել են աշխատանքի: ճանապարհների վիճակը վերահսկելի է, բայց ուժեղ քամին ու ձյունը դժվարացնում են ճանապարհների մաքրման աշխատանքները»,–ասաց նա: 
Մարզպետարանից վարորդներին հորդորում են երթևեկել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և միայն ձմեռային անվադողերով։

Քաղաքականություն

Պատահարներ