ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զոհերը և վիրավորներ՝ Ստամբուլում փոթորիկի հետևանքով

Ստամբուլում և Թուրքիայի այլ նահանգներում՝ գլխավորապես Էգեյան և Մարմարիս շրջաններում երեկ տեղի ունեցած փոթորիկի հետևանքով 5 մարդ է զոհվել, վիրավորների թիվը հասել է 38-ի:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քամու արագությունը հասել է ժամում 130 կիլոմետրի, ծովային տրանսպորտի և լաստանավերի աշխատանքը խափանվել է։

Ուժեղ քամին նաև խոչընդոտել է ինքնաթիռների վայրէջքը Ստամբուլի և տվյալ շրջանի այլ քաղաքների օդանավակայաններում։

Քաղաքականություն