ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայում փոթորկի հետևանքով զոհերի թիվն ավելացել է

Թուրքիայի մի քանի նահանգներում, հատկապես Էգեյան և Մարմարա ծովերի շրջանում, ուժեղ փոթորիկ է տեղի ունեցել, առնվազն հինգ մարդ Է զոհվել: Այդ մասին հայտնում է Интерфакс-ը:

 

Նշվում է, որ Ստամբուլում ուժգին քամին առնվազն 4 մարդու կյանք է խլել, այդ թվում մեկ օտարերկրացու: Զոնգուլդակի նահանգում զոհվել է մեկ մարդ, ևս 19-ը վնասվածքներ են ստացել: Փոթորիկը մեծ վնաս է հասցրել մեծ Ստամբուլի շրջանին, այնտեղ փլուզվել է ժամացույցի աշտարակը, խորտակվել են մի քանի ձկնորսական նավեր, հեղեղվել են ավտոմայրուղիները, անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով փակվել է քաղաքի ասիական մասում գտնվող «Սաբիհա Գյոքչեն» օդանավակայանը:

Քաղաքականություն

Պատահարներ