ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էստոնիայում տանկով շրջելուց հետո Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարին համեմատել են Մարգարետ Թետչերի հետ

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էլիզաբեթ Թրասը Էստոնիա կատարած այցի ժամանակ տանկով է շրջել։ Այս մասին գրում է ТАСС-ը՝ նշելով, որ բրիտանական ԶԼՄ-ները նախարարի այս քայլը դիտել են որպես «նրա առաջնորդական հավակնությունների դրսևորում», քանի որ նմանատիպ ճանապարհորդություն կատարվել է նաև 1986 թվականին՝ վարչապետ Մարգարետ Թետչերի՝ Գերմանիա կատարած այցի ժամանակ։
 

Ինչպես նկատել են լրատվամիջոցները՝ սեփական «առաջնորդական հավակնություններն» ապացուցելու այս եղանակը բրիտանացի գործիչների համար դարձել է «գրագողություն»: 2017 թվականին Բորիս Ջոնսոնը, ով այն ժամանակ նույնպես ղեկավարում էր արտաքին գործերի նախարարությունը, Էստոնիա կատարած այցի ժամանակ կրկին շրջել էր տանկով։

Քաղաքականություն

Պատահարներ