Վարչապետի և նախագահի հրաժարականի պահանջով մենք մտնում ենք պայքարի երկրորդ փուլ. Նաիրի Հոխիկյան
Ազատագրական շարժում նախաձեռնության հիմնադիր անդամ, մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրել է. «Ազատագրական շարժումը նոյեմբերի 28-ին ամփոփեց պայքարի առաջին փուլը։ Ես շնորհակալ եմ այն մարդկանց ու կազմակերպություններին, որոնք հավատացին մեր սկզբունքներին ու նպատակներին' մի կողմ դնելով սեփական կամ խմբային շահերը։
Վարչապետի և նախագահի հրաժարականի պահանջով մենք մտնում ենք պայքարի երկրորդ փուլ։ Դա կարող է լինել դժվար ու վտանգավոր, բայց ոչ մի ազնիվ պայքար հեշտ չի լինում։
Ազատագրական շարժման օրակարգի և ճանապարհային քարտեզի մասին կհայտարարենք այսօր, ժամը 18:30-ի հավաքի ժամանակ, հանրապետության հրապարակում»։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայից հաստատեցին՝ Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը
Կրեմլը հաստատում է ՝ նոյեմբերի 26-ին կկայանա Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Ն...
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում տեղի կունենա․ Bagramyan26
Ըստ @bagramyan26 հավաստի աղբյուրների՝ նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նի...
Որն է եղել ԱԺ ծեծկռտուքի պատճառը. պատգամավորներից ովքեր են կիզակետում․ ArmLur
ArmLur.am-ը գրել էր, որ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությ...
ՌԴ ՊՆ ինքնաթիռով Հայաստան են ժամանել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամները. 168
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Էրեբունի ռազմական օդանավակայանում այսօր վայրէջք է կատարել Ռուսաստանի Պաշտպանության նա...