Տիգրան Աբրահամյանը՝ Սոչիում ստորագրված փաստաթղթի մասին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է.
«Սոչիում կայացած հանդիպմանը հայտարարությունների ձևով արձանագրվեց, որ սովետական ժամանակաշրջանում եղել է ընդհանուր պետություն, իսկ սահմաններ չեն եղել։
Սա նշվում էր, որպեսզի ցույց տրվեր դելիմիտացիայի գործընթացի կարևորությունը, սակայն իրականում շատ ավելի վտանգավոր իրադրություն ստեղծեց։
Այսպիսի պատկերացումների պայմաններում, ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զորքերի ներխուժումը ոչ թե ագրեսիա, այլ զուտ սահմանային վեճ է դիտարկվում։
Ավելին, Ադրբեջանի նախագահն անընդհատ փորձում էր ՀՀ-ի դեմ ագրեսիան որպես չպլանավորված սահմանային միջադեպ ներկայացնել։
Այս հայտարարությունները ցույց են տալիս, որ առաջիկայում՝ անկախ նրանից, թե դելիմիտացիա կսկսի, թե սահմանները կապաշրջափակվեն, Ադրբեջանի նոր ագրեսիայի հավանականությունը պահպանվում է։
Ստացվում է, որ միջազգային ընկալումների առումով, լոկալ գործողությունները սահմանագծի տարբեր ուղղություններով «սահմանային վեճ» են որակվելու, իսկ դրա պատասխանատվությունը հավասարապես դրվելու է երկու կողմերի վրա։
Իսկ կարմիր գծերի հատումը նույն միջազգային հանրության համար կդիտվի այն ժամանակ, երբ ռազմական գործողությունները լայնամասշտաբ բնույթ կկրեն։
Այն էլ ոչ մեկ չգիտի, թե գործողությունների ինչպիսի մասշռաբը «լայնածավալ» կորակվի և ստեղծված իրադրության պայմաններում արտաքին խաղացողներն Ադրբեջանին զսպելու ինչ միջոցներ կձեռնարկեն։
Դեռ պետք է հասկանալ, իսկ արդյո՞ք նման դեպքում Ադրբեջանին «զսպելը» կբացառի Հայաստանի նոր կապիտուլյացիան»։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայից հաստատեցին՝ Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը
Կրեմլը հաստատում է ՝ նոյեմբերի 26-ին կկայանա Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Ն...
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում տեղի կունենա․ Bagramyan26
Ըստ @bagramyan26 հավաստի աղբյուրների՝ նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նի...
Որն է եղել ԱԺ ծեծկռտուքի պատճառը. պատգամավորներից ովքեր են կիզակետում․ ArmLur
ArmLur.am-ը գրել էր, որ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությ...
ՌԴ ՊՆ ինքնաթիռով Հայաստան են ժամանել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամները. 168
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Էրեբունի ռազմական օդանավակայանում այսօր վայրէջք է կատարել Ռուսաստանի Պաշտպանության նա...