«Ստանում ենք անհանգստացնող նորություններ». Ավանեսյանը՝ Օմիկրոն շտամի մասին
«Մեր գնահատականներով առաջիկայում կունենանք ցավալիորեն արձանագրված մահվան դեպքերի նվազում»,- ներկայացնելով համաճարակային ներկայիս պատկերը Հայաստանում, ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Ստանում ենք անհանգստացնող նորություններ, որ վարակը շարունակում է մուտացվել և հայտնաբերվում են նոր շտամեր, որոնք տարբերվում են նախորդներից իրենց տարածման ակտիվությամբ: Վերջին ենթատեսակը հայտնաբերվել է Հարավաֆրիկյան պետությունից՝ կոչվում է Օմիկրոն»,- հայտնեց նախարարը՝ հավելելով, որ շտամը 50 մուտացիա է կրում, որոնցից 30-ը վերաբերվում են վիրուսի սպայկային սպիտակուցին: «Այժմ մանրակրկիտ ուսումնասիրություններ են անցկացվում թե՛ մի շարք երկրներում, և թե՛ ԱՀԿ-ի կողմից, պարզելու համար, թե բացի տարածման ակտիվությունից ինչ այլ առանձնահատկություններ ունի այս նոր շտամը»,- ասաց Ավանեսյանը: Նրա խոսքով՝ կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածումը նվազեցնելու համար Հայաստանում մի շարք սահմանափակումներ են նախատեսվում: Մասնավորապես, նախատեսվում է որոշ սահմանափակումներ կիրառել տվյալ երկրներից եկող քաղաքացիների համար. Հարավաֆրիկյան Հանրապետություն, Բոդսվանայի հանրապետություն, Լեսոտոյի Թագավորություն, Նամիբիաայի Հանրապետություն, Զիմբաբվեի հանրապետություն, Մոզամբիկ, Մադագասկար, Տանզանիա: |
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայից հաստատեցին՝ Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը
Կրեմլը հաստատում է ՝ նոյեմբերի 26-ին կկայանա Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նի...
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում տեղի կունենա․ Bagramyan26
Ըստ @bagramyan26 հավաստի աղբյուրների՝ նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նի...
Որն է եղել ԱԺ ծեծկռտուքի պատճառը. պատգամավորներից ովքեր են կիզակետում․ ArmLur
ArmLur.am-ը գրել էր, որ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությ...
ՌԴ ՊՆ ինքնաթիռով Հայաստան են ժամանել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամները. 168
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Էրեբունի ռազմական օդանավակայանում այսօր վայրէջք է կատարել Ռուսաստանի Պաշտպանության նա...