Պետք է թույլ չտալ օտար երկրների միջամտությունը` տարածաշրջանում. Իրանի նախագահ
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին տարածաշրջանային երկրների միջև հավաքական փոխհամագործակցությունն անվանել է օտար միջամտությունը թույլ չտալու միակ միջոցը:
Ինչպես փոխանցում է «Թասնիմ» գործակալությունը, այս մասին Իրանի նախագահը հայտարարել է Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևի հետ հանդիպման ժամանակ՝ Աշխաբադում կիրակի անցկացված Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 15-րդ գագաթնաժողովի շրջանակում: Վերջինս ընդգծել է տարածաշրջանային համագործակցության մեծ հնարավորությունները:
«Աշխարհում ստեղծված ներկա իրավիճակում համագործակցությունը տարածաշրջանի երկրների միջև բազմաթիվ վտանգներ կարող է վերածել հնարավորության, քանի որ տարածաշրջանային երկրների ակտիվ ներկայությամբ օտար երկրների միջամտության համար տեղ չի մնա»,- հավելել է Ռայիսին:
Իրանի նախագահը պատրաստակամություն է հայտնել զարգացնելու հարաբերություններն Ուզբեկստանի հետ տարբեր ոլորտներում, ինչպես օրինակ՝ տրանսպորտի, էներգետիկ արդյունաբերության և ահաբեկչության դեմ պայքարի:
Նմանատիպ հոդվածներ
Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են և խոսել Կովկասում իրավիճակի հետագա կայունացման մասին
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայ...
«5165 շարժումը» փողոցային պայքարին այլևս չի մասնակցի. Հոխիկյանը մանրամասնում է
«5165 շարժման» անդամներն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին, որ պայքարը նոր փուլ է մտնում։ Շարժման կողմից այս հ...
Մենք պատրաստ ենք միջնորդել՝ բանակցելով պարոն Պուտինի հետ. Էրդողանը հայտարարություն
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է միջնորդ դառնալ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ` բան...
Ինչո՞ւ 5165-ը չի շարունակում պայքարը «Ազատագրական շարժման» հետ․ Արա Զոհրաբյանը անդրադարձավ թեմային
Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանն այսօր ընթացող շտապ հավաքի ընթացքում նախ շնորհակալություն հայտնեց «5165...