Ինչո՞ւ 5165-ը չի շարունակում պայքարը «Ազատագրական շարժման» հետ․ Արա Զոհրաբյանը անդրադարձավ թեմային
Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանն այսօր ընթացող շտապ հավաքի ընթացքում նախ շնորհակալություն հայտնեց «5165 շարժմանը»՝ նշելով, որ իրենք այս օրերին միասին բազմաթիվ փորձությունների միջով անցանք: «Նրանք հիմա ապակենտրոն այլ ուղղությամբ են շարունակում իրենց գործողությունը»,- ասաց նա:
«Մենք 3 նպատակների շուրջ էինք հավաքվել՝
1. Սամանազատման և սահմանագծման հակահայկական ծրագրի կանխում: Այսօր դեռ այդ նպատակը չի իրականացել:
2. Միջանցքի տրամադրման անթույլատրելիությունը թշնամուն: Այսօր խոսում են, թե փաստաթղթերում չկա «միջանցք» բառը, սակայն ադրբեջանական կողմից բազմիցս լսում ենք «միջանցք» բառը: Ավելին, ունենք կոնկրետ անհանգստություն, որ գրված կամ չգրված երևույթները կարող են ի վնաս Հայաստանի լուծվել: Օրինակ, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Զանգելանի, Շուռնուխի, Որոտանի մասին որևէ տվյալ չկար, բայց դրանք փաստացի հանձնվեցին Ադրբեջանին:
3. Ուրբաթ օրը, Սոչիի հանդիպումից հետո մենք պահանջեցինք վարչապետի ու նախագահի հրաժարականը»,- ասաց Զոհրաբյանը:
Նմանատիպ հոդվածներ
Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են և խոսել Կովկասում իրավիճակի հետագա կայունացման մասին
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայ...
«5165 շարժումը» փողոցային պայքարին այլևս չի մասնակցի. Հոխիկյանը մանրամասնում է
«5165 շարժման» անդամներն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին, որ պայքարը նոր փուլ է մտնում։ Շարժման կողմից այս հ...
Ապաշրջափակման պարագայում ով է վերահսկելու երկաթգծի ու ավտոմոբիլային ճանապարհները. Մհեր Գրիգորյանը մանրամասնում է
Տարածաշրջանում որևէ ապաշրջափակման պարագայում երկաթգծի ու ավտոմոբիլային ճանապարհները մնալու են Հայաստանի իրավազորության ն...
ԱՄՆ պետքարտուղարը սպառնացել է Ռուսաստանին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը սպառնացել է Ռուսաստանին Ուկրաինայի նկատմամբ «յուրաքանչյուր գործողության» համար սպասվող...