«5165 շարժումը» փողոցային պայքարին այլևս չի մասնակցի. Հոխիկյանը մանրամասնում է
«5165 շարժման» անդամներն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին, որ պայքարը նոր փուլ է մտնում։ Շարժման կողմից այս հայտարարությունը պատճառ դարձավ, որպեսզի շատերը սա մեկնաբանեն որպես Ազատագրական շարժման պառակտում։ Սակայն, «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ չնայած իրենց որոշմանը՝ Ազատագրական շարժման ներսում պառակտման մասին խոսք լինել չի կարող։
ArmDaily.am-ի հետ զրույցում Ազատագրական շարժման հիմնադիր-անդամ, մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանն ասաց, որ ոչ թե պառակտման մասին է խոսքը, այլ աշխատանքի բաժանման։ «Այո, կային որոշակի տարաձայնություններ մեր մեջ, բայց այդ տարաձայնություններն այնպիսին չէին, ավելի շատ տեխնիկական հարցերի վերաբերյալ էին, ոչ թե գաղափարական։ Մենք էլի շարունակում ենք նույն գաղափարական պայքարով առաջ գնալ միասին, իրար օգնելով։ Այսինքն պառակտման մասին խոսք անգամ չկա՝ պարզապես տեխնիկական որոշակի տարբերություններից, նույնիսկ տարաձայնություն էլ չենք ասի, տեխնիկական տարբերությունից ելնելով որոշեցինք աշխատանքի բաժանում անել»,-ասաց Հոխիկյանը։
Նա հավելեց, որ «5165 շարժումն» իրենց տեղեկացրել է, որ փողոցային պայքարի, հանրահավաքների մեջ չեն տեսնում հաջողություն.«Իրենք ասացին, որ չեն պատկերացնում, որ այդ տարբերակով հնարավոր է հաջողության հասնել։ Իրենք ուզում են գնալ, հատ-հատ տարբեր քաղաքական ուժերի հետ հանդիպումների։ Մեծ հաշվով ազատագրական շարժումն ինքն էլ է դրան գնում, մենք էլ ենք տարբեր քաղաքական ուժերի կոնսոլիդացիա կազմակերպում։ Ես վստահ եմ՝ ինչ-որ մի փուլում մենք գալու ենք ու նույն հարթակում կողք կողքի կանգնենք։ Մենք պայմանավորվել ենք, որ պարզապես աշխատանքի բաժանում ենք անելու։ Ճիշտ է, միասին, փողոցային պայքարի երկրորդ փուլում իրենք չկան, դա չի նշանակում, որ մենք պառակտված են»։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են և խոսել Կովկասում իրավիճակի հետագա կայունացման մասին
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայ...
Մենք պատրաստ ենք միջնորդել՝ բանակցելով պարոն Պուտինի հետ. Էրդողանը հայտարարություն
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է միջնորդ դառնալ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ` բան...
Ինչո՞ւ 5165-ը չի շարունակում պայքարը «Ազատագրական շարժման» հետ․ Արա Զոհրաբյանը անդրադարձավ թեմային
Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանն այսօր ընթացող շտապ հավաքի ընթացքում նախ շնորհակալություն հայտնեց «5165...
Ցանկանում են կործանել Եվրամիությունը. Լուկաշենկոյի հայտարարությունը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան Լեհաստանի մասնակցությամբ ցանկանում են կոր...