Էրդողանը ասել է, թե ինչ է պատմել Ալիևը եռակողմ հանդիպման մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Աշխաբադում ECO-ի գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների հետ, որոնց ընթացքում հնարավորություն է ունեցել անկեղծորեն քննարկելու օրակարգային հարցեր։ Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի վարչապետի նախագահների եռակողմ հանդիպմանը, որը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ նոյեմբերի 26-ին՝ Սոչիում։
«Ուրբաթ օրը իմ եղբայրը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ռուսական կողմի միջնորդությամբ Ռուսաստանում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մեր զրույցի ընթացքում Իլհամ Ալիևն ասաց, որ Սոչիում կայացած հանդիպումն արդյունավետ էր։ Այժմ լուծվում է Արաքս գետի երկայնքով երկաթգծի և ցամաքային մայրուղու կառուցման հարցը։ Սրան զուգահեռ՝ քննարկվում է դեպի Իգգդիր ճանապարհ կառուցելու հարցը։ Ադրբեջանը Նախիջևանի և Հայաստանի տարածքով Իգդիրին կապող ճանապարհը կդառնա շատ հաջողված նախագիծ։ Մենք արդեն բարձրացրել ենք այս թեման՝ խոսելով Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Իրանի մասնակցությամբ «3+3» հարթակի մասին»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում տեղի կունենա․ Bagramyan26
Ըստ @bagramyan26 հավաստի աղբյուրների՝ նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նի...
Մոսկվայից հաստատեցին՝ Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը
Կրեմլը հաստատում է ՝ նոյեմբերի 26-ին կկայանա Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Ն...
ՌԴ ՊՆ ինքնաթիռով Հայաստան են ժամանել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամները. 168
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Էրեբունի ռազմական օդանավակայանում այսօր վայրէջք է կատարել Ռուսաստանի Պաշտպանության նա...
Որն է եղել ԱԺ ծեծկռտուքի պատճառը. պատգամավորներից ովքեր են կիզակետում․ ArmLur
ArmLur.am-ը գրել էր, որ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությ...