Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Սոչիի եռակողմ հանդիպումը
Իրանի արտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը, որը Թուրքմենստան կատարած այցի շրջանակում ուղեկցում է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին, Աշխաբադում հանդիպել և բանակցություններ է վարել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։
Ինչպես հայտնում է mehrnews.com-ը, հանդիպման ընթացքում երկու նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Ամիր Աբդոլլահիանը ողջունել է Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման անցկացումը՝ այն համարելով կարևոր, արդյունավետ և կառուցողական քայլ տարածաշրջանում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ:
Ադրբեջանի ԱԳ նախարարն, իր հերթին, կարևոր է համարել երկու երկրների և հարևան մյուս երկրների մասնակցությամբ համատեղ ծրագրերի իրականացումը։
Նմանատիպ հոդվածներ
Ալիևն հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 15-րդ գագաթ...
«Մեր 50 դիվանագետի (ԱՄՆ-ում) վռնդում են». Միացյալ Նահանգներում ՌԴ դեսպան
27 ռուս դիվանագետ ընտանիքներով ստիպված կլինեն լքել ԱՄՆ-ն հունվարի 30-ին։ Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ներկայացուց...
Ֆեյսբուքը՝ ադրբեջանցիների պատճառով սկսել է համատարած ջնջել Մոնթեի նկարները. Կարեն Վրթանեսյան
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը հայտնում է, որ Ֆեյսբուքը՝ ադրբեջանցիների պատճառով սկսել է հա...
Թուրքիան «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսում
Թուրքիան ողջունում է նոր տրանսպորտային եւ լոգիստիկ ուղիների բացումը ասիական տարածաշրջանում, որը ոչ միայն համաշխարհային ա...