ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանը 211 հատ նոր ավտոբուս է ձեռք բերել
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ մի քանի օրից մայրաքաղաքի փողոցներում կտեսնենք քաղաքային նոր ավտոբուսները, որոնք մի քանի փուլերով կմտնեն երթուղի։
«211 հատ 8,6 մետրանոց այս ավտոբուսները ձեռք են բերվել Երևանի քաղաքային բյուջեի միջոցներով։
Բնականաբար, մենք շարունակում ենք տրանսպորտի ռեֆորմը և արդեն նախապատրաստում ենք ավտոբուսների նոր խմբաքանակի գնման մրցութային փաթեթը», - նշել է Մարությանը: