Թաշչյանը WhatsUp կապով շփվում էր Իլհամ Ալիևի ամենահավատարիմ մարդկանցից մեկի՝ Հիքմեթ Հաջիևի հետ. Թաթուլ Հակոբյան
Լրագրող Թաթուլ Հակոբյանը հոդված է հրապարակել. «ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը նոյեմբերի 25-ին կրկին անդրադարձել է Ադրբեջանի հետ խորհրդապահական բանակցությունների թեմային: Նա հայտարարել է, որ իրենից բացի եղել է ևս մեկ պաշտոնյա, որ մասնակցել է այդ բանակցություններին, որոնք տեղի էին ունենում 2018-2019 թվականներին: Մյուս կողմից, սակայն, պարոն Վանեցյանը չի նշել երկրորդ պաշտոնյայի անունը:
ԱՆԻ կենտրոնի վստահելի տեղեկությունների համաձայն, երկրորդ պաշտոնյան դիվանագետ Հրաչյա Թաշչյանն է: Եթե Վանեցյանը հանդիպում էր իր ադրբեջանցի գործընկերոջ հետ, ապա պարոն Թաշչյանը WhatsUp կապով շփվում էր Իլհամ Ալիևի ամենահավատարիմ մարդկանցից մեկի՝ Հիքմեթ Հաջիևի հետ:
Պարոն Թաշչյանն ԱԳՆ-ում զբաղեցրել է բազմաթիվ կարևոր դիրքեր, եղել է ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ, 2009-2011թթ.՝ ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ: Թաշչյանը 2018-2020թթ. եղել է վարչապետ Փաշինյանի օգնականը, 2020թ. հուլիսի 8-ին նշանակվել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ»:
Auroranews-ի հետ զրույցում Արտաքին կապերի վարչությունից փորձեց ճշտել տեղեկությունը։ Աշխատակիցը նշեց, որ Թաշչյան գործուղման է և չենք կարող նրա հետ կապ հաստատել։ |
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ եռակողմ հանդիպմանը
Քիչ առաջ Սոչիում մեկնարկեց եռակողմ հանդիպումը։ Վարչապետ Փաշինյանի ելույթը՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը հանդիպել է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական զորքերը արևելյան կողմից ներխուժել են ՀՀ տարածք. Փաշինյանն ԱԽ նիստ է հրավիրել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից՝ մասնակցել են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուշին ներառված չէ 7 շրջանների մեջ. Արցախը պետք է լինի անկախ․ Զատուլին
ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելի է համարել դեռևս հեռավոր 1994 թվականին, երբ...