Մենք 3 անգամ առաջ ենք տվել մեր դիրքերը, հետո ենք հետ քաշվել. Մելիքսեթ Պողոսյան
ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը վստահեցնում է` Սյունիքում հայկական զորքերի հետ քաշվելու հրաման որևէ մեկը չի տվել, ուղղակի հայկական զորքերին հետ են ուղարկել Խորհրդային միության ժամանակ զբաղեցրած դիրքերը։ Նա այս մասին հայտարարեց ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ նախորդ տարվա դեկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Սյունիքում զորքերը հետ քաշվեցին։
Հայտնել էինք, որ Փաշինյանը հոկտեմբերի 27-ին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել էր` Սյունիքում զորքերի հետքաշման որոշումն ինքն է կայացրել։
Փաշինյանը նշեց` եթե նման որոշում չկայացվեր` Սյունիքում ռազմական գործողություններ էին սկսվելու և մենք խնդիրներ էինք ունենալու։
«Ոչ մեկը չի ուզել հետ քաշվի։ Հարցն այն է, որ այդ օրերին վարչապետը եկել է Գորիս ու խորհրդակցություն արել։ Նա ասել է` անցեք Սյունիքի պաշտպանության։ Մենք էլ Նռնաձորից Խոզնավար նպաստավոր բարձունքների վրա անցել ենք պաշտպանության։ Ավելին, մենք 1 ամիս համագործակցել ենք, որ «նեյտրալ զոնան» մենք պահենք։ 3 անգամ Կուբաթլուի հատվածում մեր դիրքերն առաջ ենք բերել»,– ասել է Պողոսյանը։
Նրա խոսքով` բանակցությունների արդյունքում հայկական զորքերը հետ են քաշվել, որովհետև պետք է տեղակայվեին ըստ Խորհրդային Հայաստանի սահմանների։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայից հաստատեցին՝ Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը
Կրեմլը հաստատում է ՝ նոյեմբերի 26-ին կկայանա Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Ն...
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում տեղի կունենա․ Bagramyan26
Ըստ @bagramyan26 հավաստի աղբյուրների՝ նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նի...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ եռակողմ հանդիպմանը
Քիչ առաջ Սոչիում մեկնարկեց եռակողմ հանդիպումը։ Վարչապետ Փաշինյանի ելույթը՝ տեսանյութում