Քաղաքականություն
«Ինչ պետք է անի այսօր ԱԺ ընդդիմությունը». Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառումը․ «Ինչ պետք է անի այսօր ԱԺ ընդդիմությունը Հաշվի առնելով, որ Հայաստանը խորհրդարանական երկիր է՝ ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադի�…
| «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառումը․ «Ինչ պետք է անի այսօր ԱԺ ընդդիմությունը Հաշվի առնելով, որ Հայաստանը խորհրդարանական երկիր է՝ ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին առաջարկում եմ հանդես գալ Ազգային ժողովի միասնական հայտարարության նախագծով, որում հստակ կձևակերպվի հետևյալը՝ ՀՀ Սահմանադրության՝ - 88-րդ հոդվածի 1-ին մասի ուժով՝ Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: - 105-րդ հոդվածի 1-ին մասի սահմանմամբ՝ Խորհրդարանի խմբակցությունները նպաստում են Ազգային ժողովի քաղաքական կամքի ձևավորմանը: - Հայաստանը բացառում է սուվերեն միջանցքի տրամադրումը Ադրբեջանին կամ որևէ այլ երկրի: - Հայաստանը կողմ է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից 3 տասնամյակ տևող շրջափակման վերացմանը, ճանապարհների ու կոմունիկացիաների բացմանը: - Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չպետք է կապվի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի հետ և պետք է քննարկվի այդ գործընթացից զատ։ Արցախի Հանրապետության տարածքի հաշվին, առանց Արցախի ժողովրդի ազատ կամքի արտահայտության, չի կարող տեղի ունենալ որևէ դեմարկացիա և դելիմիտացիա Հայաստանի և Ադրբեջանի միջև։ - Ադրբեջանական զորքը պետք է անհապաղ լքի ՀՀ տարածքը՝ սպասելով և հնարավորություն տալով ստեղծվող հանձնաժողովին կառուցողական աշխատանք իրականացնել։ Կարծում եմ՝ այս մասով թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունն ունեն միևնույն դիրքորոշումը և, ըստ այդմ, որպես երկրի բարձրագույն օրենսդիր մարմին, կարող են և պետք է միասնաբար հանդես գան արտաքին ճակատում՝ ընդունելով Ազգային ժողովի հայտարարությունը»: |
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայից հաստատեցին՝ Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը
Կրեմլը հաստատում է ՝ նոյեմբերի 26-ին կկայանա Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Ն...
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում տեղի կունենա․ Bagramyan26
Ըստ @bagramyan26 հավաստի աղբյուրների՝ նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նի...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախոր...
Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց. պաշտոնական
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։ Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։