Հայկական կողմին առաջարկել ենք խաղաղության համաձայնագիր, որ կրկին սովորենք ապրել ինչպես հարևաններ. Ալիև
Ադրբեջանը կարևորում է ձեր մասնակցությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում։ Սոչիում եռակողմ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ դիմելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում իրավիճակը կայուն է, չեն եղել լուրջ դեպքեր, չեն եղել մտածված սադրանքներ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուս խաղաղապահներին՝ լավ ծառայության համար։ Նրանք ապահովում են տարածաշրջանի անվտանգությունը»,-նշեց Ալիևը։
Վերջինս նշեց, թե այս տարվա ընթացքում Ադրբեջանն առավելագույն կառուցողական է եղել պատերազմի հետևանքների վերացման և կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում։
«Կարծում եմ՝ սա կարևոր թեմաներից մեկն է, որը դեռ չի իրականացվել, քանի որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը գործնականում բոլորն իրականացվել են»,-ասաց Ալիևը՝ նշելով, որ կքննարկվի նաև սահմանագծման ու սահմանազատման հարցը, որի հարցում կարևորում է կրկին Ռուսաստանի խորհրդատվական դերը։
Իլհամ Ալիևն ասաց, որ իրենք հայտարարել են, որ պատրաստ են սկսել սահմանագծման ու սահմանազատման գործընթացը։ Նա նաև նշեց, որ հրապարակայնորեն հայկական կողմին առաջարկել են խաղաղության համաձայնագրի աշխատանքները սկսել, որ կրկին սովորեն ապրել ինչպես հարևաններ։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են և խոսել Կովկասում իրավիճակի հետագա կայունացման մասին
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայ...
Էրդողանը կոչ է արել Հայաստանին
Թուրքիայում նախագահ Էրդողանի ղեկավարության անցկացված Ազգային անվտանգության խորհդի նիստում անդրադարձ է կատարվել Հայաստանի...
Բայրամովը նոր հայտարարություն է արել Հայաստանի հետ սահմանազատման մասին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցիչ Աննիկա Սեդերի հետ տես...
Պուտինը մանրամասնել է` ինչ է քննարկվելու
ՌԴ նախագահն ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպմանը նշել է, որ կան միջադեպեր և խնդիրներ, որոնք պետք է կարգավորել: Ինչ վերա...