Բայրամովը նոր հայտարարություն է արել Հայաստանի հետ սահմանազատման մասին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցիչ Աննիկա Սեդերի հետ տեսակապով քննարկման ընթացքում անդրադարձ է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի գործընթացին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բայրամովը Աննիկա Սեդերին ծանոթացրել է տարածաշրջանային վիճակի, եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքի, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցությունների բացման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած միջոցներին։ Ադրբեջանի ԱԳ նախարարն ասել է` Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում երկարատև խաղաղության ու անվտանգության ապահովմանը և պատրաստ է Հայաստանի հետ սկսել դելիմիտացիայի գործընթաց՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա։
Ըստ հայտարարության` Երևանը դեռ չի արձագանքել այդ առաջարկին։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են և խոսել Կովկասում իրավիճակի հետագա կայունացման մասին
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայ...
Էրդողանը կոչ է արել Հայաստանին
Թուրքիայում նախագահ Էրդողանի ղեկավարության անցկացված Ազգային անվտանգության խորհդի նիստում անդրադարձ է կատարվել Հայաստանի...
Հայկական կողմին առաջարկել ենք խաղաղության համաձայնագիր, որ կրկին սովորենք ապրել ինչպես հարևաններ. Ալիև
Ադրբեջանը կարևորում է ձեր մասնակցությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում։ Սոչիում եռակողմ հանդիպման...
Պուտինը մանրամասնել է` ինչ է քննարկվելու
ՌԴ նախագահն ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպմանը նշել է, որ կան միջադեպեր և խնդիրներ, որոնք պետք է կարգավորել: Ինչ վերա...