«Դիմում եմ Հայաստանի ու Արցախի բոլոր ժամանակների նախագահներին». Նաիրի Հոխիկյան

«Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի անդամ Նաիրի Հոխիկյանն իր էջում գրել է. «Դիմում եմ Հայաստանի բոլոր քաղաքական ու հասարակական կազմակերպություններին, բոլոր կուսակցություններին,

Դիմում եմ Հայաստանի բոլոր ժամանակների նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Արմեն Սարգսյանին և նրանց հետևորդներին,

Դիմում եմ Արցախի բոլոր ժամանակների նախագահներին և նրանց հետևորդներին, բոլոր արցախցիներին,

Դիմում եմ Նիկոլ Փաշինյանի բոլոր այն հետևորդներին, ովքեր հոգու խորքում գիտակցում են, որ այդ մարդը խաբել է և վաճառում է մեր հայրենիքը։

Եկեք մի կողմ թողնենք մեր քաղաքական ու անձնական շահերը և միավորվենք հանուն հայկական պետականության։
Եկեք մեր մեջ ուժ գտնենք և ամեն ինչից վեր դասենք Հայաստանի պետական շահը, այլապես վաղը բոլորս հավասարապես տուժելու ենք,
Եկեք ուժեղ լինենք մեր միավորվելով, այլապես թուրքական սպառնալիքը կմոտենա նաև Երևանին։
Եկեք մոռանանք նախկիններ և ներկաներ, սևեր և սպիտակներ, ռուսամետներ և ամերիկամետներ բաժանող գծերը։
Մեզ կփրկի ազգային միասնությունը։ Եկեք հանրապետության հրապարակ և միասին մտնենք հայոց պետականության փրկության պայքաըի մեջ»:

Քաղաքականություն