Օրվա լրահոս

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող մեքենան 2010թ.-ի է և այս ընթացքում հաստատ մաշված կլինի և կարիք կար այն փոխելու։

Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը՝ անդրադառնալով հարցին, որ ԱԺ նախագահի համար նախատեսվում է թանկարժեք ավտոմեքենա գնել։

Դիտարկմանը, որ սահմանամերձ Ճակատենի բնակիչներին տեղափոխվելու համար ՈւԱԶ են տրամադրում, իսկ Ալեն Սիմոնյանին թանկարժեք մեքենա տրամադրելն արդա՞ր է, Վահագն Խաչատուրյանը նկատեց՝ արդար է այնքանով, որ Ճակատենում հարկավոր է ՈւԱԶ տիպի մեքենա։

«Պարզ չի, որ Ճակատենում պետք է լինի ՈւԱԶ, Նիվա։ Եկող տարի ճանապարհը կլինի այն վիճակում, որ կառաջարկեք լավ, արագընթաց ավտոբուս գնել։ Բոլորս էլ հասկանում ենք, որ հիմա ճանապարհ հարկավոր է, ճանապարհը կառուցվում է»,-նշեց Վահագն Խաչատուրյանը։

Վերջին նորություններ