Քաղաքականություն
«Իմ հետ խոսում էր, մեկ էլ ասում՝ մի րոպե, ու լայվի կնոպկեն սեղմում». Վանեցյանը՝ Փաշինյանի մասին
Անդրադառնալով վարչապետի 2019թ. այն հայտարարությանը, որ նախորդ իշխանությունները ԱԱԾ-ում փաստաթղթեր են ոչնչացրել, ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ պատգամավոր Արթուր Վանեցյանն ասաց. «ԱԱԾ-ում ամենօրյա ռեժիմով…
| Անդրադառնալով վարչապետի 2019թ. այն հայտարարությանը, որ նախորդ իշխանությունները ԱԱԾ-ում փաստաթղթեր են ոչնչացրել, ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ պատգամավոր Արթուր Վանեցյանն ասաց. «ԱԱԾ-ում ամենօրյա ռեժիմով բազմաթիվ տեղեկություններ են ստացվում ու ձևակերպվում տեղեկանքներով: Այդ նյութերը, համաձայն գործող հրամանների, ունեն պահպանման ժամկետներ, որից հետո ոչնչացվում են, կան նաև անժամկետ պահվողներ: Էն, ինչ անհետացել էր, ինչից անհանգստացել էր, ես եմ զեկուցել, ասել՝ կան փաստաթղթեր, որոնք ոչնչացված են: Եթե ԱԱԾ պետի հետ խոսում ես, պետք չի 5 րոպե հետո մտնես լայվ ու ինչ-որ բան ասես: Իմ հետ խոսում էր, մեկ էլ ասում՝ մի րոպե, շուռ էր գալիս, կնոպկեն սեղմում ու ասում՝ սիրելի՛ հայրենակիցներ... Հետո բացատրեցինք, ասինք՝ մի՛ արա էդ լայվերը, չի կարելի»,- խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին՝ ասաց Վանեցյանը: |
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայից հաստատեցին՝ Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը
Կրեմլը հաստատում է ՝ նոյեմբերի 26-ին կկայանա Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Ն...
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում տեղի կունենա․ Bagramyan26
Ըստ @bagramyan26 հավաստի աղբյուրների՝ նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նի...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախոր...
Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց. պաշտոնական
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։ Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։