Հասարակություն
«Գիտե՞ք՝ ինչու ուսանողությունը չի միանում ցույցերին»․ Գարրի Արզումանյան
Unknown
2,471 դիտում
Նկարիչ Գարրի Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիտե՞ք՝ ինչու ուսանողությունը չի միանում ցույցերին։ Չէ՛, երիտասարդները տխմար կամ անգրագետ չեն, ինչպես ներկայացնում են միջին կամ բարձր տարիքի ներկայացուցիչները, նա էլ է գիտակցում, որ սեփական տարածքում մորթվելու և ունեզրկվելու լավ շանսեր ունի։ Երիտասարդությունն էլ արդեն կասկածներ ունի արևմտյան հարևանի «բարի մտադրությունների» հետ կապված։ Բայց միևնույն է, հեղափոխության գլխավոր շարժիչ ուժ հանդիսացող այդ երիտասարդի էնտուզիազմը չկա։ Պատճառն ավելի խորն է. երիտասարդների «գիտակցական կոնֆիգուրացիան» փոխել են։ Մեդիաներով, գրանտային ծրագրերով, գունավոր ՀԿ-ներով, կրոնական կազմակերպություններով։ Այդ բոլոր կարճա- և միջնաժամկետ կրթական ու վերապատրաստման ծրագրերն ունեցել են հեռավոր նպատակ՝ փոխել պոստսովյետի բնակչության հոգեբանական կոնֆիգուրացիան։ Կրոնական կոնֆեսիաները, որքան էլ սուբյեկտի մակարդակում բարեբեր են, միևնույն է, մակրոմակարդակում նույնպես աղետաբեր եղան։ Նույն պատճառով՝ տարբեր քրիստոնյաների հոգեբանական կոնֆիգուրացիան նույնպես տարբեր է, և նույնպես դառնում է մասսաների կոնֆլիկտի ու չհասկացման լուրջ պատճառ։ Գունավոր ՀԿ-ների մասին չեմ էլ խոսում, դրանք բառի բուն իմաստով հասցրին երիտասարդության ավանդական բարոյական համակարգի ֆիասկոյի։ Ու այդ ամենը միասին մեթոդաբար, կաթիլ առ կաթիլ, երիտասարդների գիտակցությունը հասցրին մի վիճակի, որը ոմանք բնորոշում են «անհայրենիք» եզրույթով։ Իրենց համար ուղղակի անհասկանալի է, ինչու պետք է պայքարել, նեղություն կրել ու ռիսկի դիմել սեփական դրոշ, ազգի մակարդակում որոշում կայացնելու իրավունքի, ազգային արժանապատվության ու պետականության համար, երբ կարելի է լինել բարեկեցիկ, անգամ գլամուռ, անհոգ ու ժամանակակից՝ զոհելով արժանապատվությունը, ձայնն ու ազգային իդենտիկությունը։ Ու հենց դա էր տրոյական ձիու գլխավոր խայծերից մեկը, որը սերմանվեց, արմատներ գցեց, ու ինչպես հասկանում եմ, արմատախիլ արվելու շատ չնչին հնարավորություններ ունի այլևս…»։ |
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ը չի հաստատում երեկվա միջադեպի արդյունքում հայկական կողմի` մեկ զոհից բացի նաև վիրավորներ ունենալու մասին լուրերը
Unknown
1 րոպե
209
Պատրոն չունեմ, բայց ոչ ես կհանձնվեմ, ոչ էլ պոստը կտամ. Գուրգենն է, ով Սյունիքում նռնակով պայթեցրել է իրեն. Վահան Ազիբեկյան
Unknown
1,112
«Դաժանորեն խոշտանգել են և 3 կրակոցով սպանել»․ Պաշտպանության նախարարը լուռ է, անգամ հաղորդագրություն չեն տարածել». Ժաննա Ալեքսանյան
Unknown
7,051
Զինվորները մեկ դիրքից մյուսը «Ուրալով» գնալիս շրջափակման մեջ են ընկել, որովհետև այն արդեն հանձնված էր. գերեվարված զինծառայողի ազգական․ Tert.am
Unknown
2,275
Ավելին Հասարակություն բաժնից
Հուլիսի 1-ից առցանց գործարքները հնարավոր կլինի արգելափակել մեկ հպումով. ԿԲ
1 րոպե
499
ԱԳՆ–ից հայտնել են՝ քանի ՀՀ քաղաքացի է գտնվում ԱՄԷ-ում
1 րոպե
231
Սպшնության դեպք՝ մարտի 8-ին․ վիճաբանել է ընկերոջ հետ․ վերջինս դանակով հարվածել է ու դիմել փախուստի
1 րոպե
1,120
Երևանում և որոշ մարզերում երկարատև հոսանքազրկում կլինի
1 րոպե
723