Հասարակություն
«Դաժանորեն խոշտանգել են և 3 կրակոցով սպանել»․ Պաշտպանության նախարարը լուռ է, անգամ հաղորդագրություն չեն տարածել». Ժաննա Ալեքսանյան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ հայտնի դարձավ 29-ամյա պայմանագրային զինծառայող Գևորգ Ավետյանի սպանության հանգամանքները․ նրան դաժանորեն խոշտանգել են և 3 կրակոցով սպանել։…
| Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ հայտնի դարձավ 29-ամյա պայմանագրային զինծառայող Գևորգ Ավետյանի սպանության հանգամանքները․ նրան դաժանորեն խոշտանգել են և 3 կրակոցով սպանել։ Քյարամյանի ղեկավարած քննչական կոմիտեն սպանությունը նախ որակել է որպես զենքի կանոնների խախտում, ապա վշտի մեջ թաղված եղբոր հայտարարություններից հետո, անցել անզգույշ սպանության իր նախընտրած վարկածին։ Դատախազությո՛ւն, վերահսկողություն գոյություն չունի։ Հենց դրա համար էլ վարչապետը բարձրացնում է նրանց աշխատավարձերը։ Բայց ինձ մի հարց է տանջում՝ ինչու է մեր հանրությունն այդպես սուր արձագանքում ադրբեջանցիների կողմից մեր զինվորների խոշտանգումներին, իսկ այս դեպքերին՝ ոչ։ Եղբայրը ցնցված է, որ հայերն են այդպես վարվել իր եղբոր հետ, բայց նա պատրաստ չէր ավելի մեծ ցնցման, որ բացահայտ սպանությունը դարձնելու են անզգույշ սպանություն։ Նորանշանակ պաշտպանության նախարարը լուռ է, անգամ հաղորդագրություն չեն տարածել։ Մեկ զինվոր ավել, մեկ զինվոր պակաս, բան չի փոխում»։ |
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ը չի հաստատում երեկվա միջադեպի արդյունքում հայկական կողմի` մեկ զոհից բացի նաև վիրավորներ ունենալու մասին լուրերը
Երեկ հերթական միջադեպը գրանցվեց հայ-ադրբեջանական սահմանին, որի հետևանքով հայկական կողմը զոհ ունեցավ։ Լրատվական դաշտում տ...
Պատրոն չունեմ, բայց ոչ ես կհանձնվեմ, ոչ էլ պոստը կտամ. Գուրգենն է, ով Սյունիքում նռնակով պայթեցրել է իրեն. Վահան Ազիբեկյան
Կոթիի բնակիչ Վահան Ազիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճանաչեք իրեն, մարդիկ...Գուրգենն է, ով Սյունիքում տեղի ունեցա...
«Գիտե՞ք՝ ինչու ուսանողությունը չի միանում ցույցերին»․ Գարրի Արզումանյան
Նկարիչ Գարրի Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիտե՞ք՝ ինչու ուսանողությունը չի միանում ցույցերին։ Չէ՛, երիտասա...
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի՛ քաղաքացիներ,Հաշվի առնելով ՀՀ կա...