Չկա երաշխիք, որ սահմանագծումից ու սահմանազատումից հետո խաղաղ կլինի. Հայաստանին մնում է ուժեղանալ. Դավիթ Բաբայան
«Մենք ցանկացած հանդիպում կարևորում ենք, որովհետև երկխոսությունը գերադասում ենք պատերազմական գործողություններից»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով նոյեմբերի 26-ին կայանալիք Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպմանը։
Արցախի ԱԳ նախարարի կարծիքով՝ հանդիպման հիմնական շեշտադրումը կլինի խաղաղության և կայունության պահպանումը։
Հարցին, թե եթե Փաշինյանը հայտարարում է, որ հայկական կողմի համար ընդունելի են սահմանագծման ու սահմանազատման վերաբերյալ ՌԴ-ի առաջարկները, հնարավո՞ր է, որ հանդիպման ժամանակ այդ գործընթացների մեկնարկի մասին փաստաթուղթ ստորագրվի, Դավիթ Բաբայանը պատասխանել է. «Չի բացառվում, որ ստեղծվեն ինչ-որ հանձնաժողովներ, բայց պետք է հասկանալ, որ սահմանազատման գործընթացը բավականին բարդ է և երկարատև։ Դա կարող է տարիներ տևել»։
Բաբայանի խոսքով՝ որևէ երաշխիք չկա, որ գործընթացի ժամանակ սահմանային լարվածություններ չեն լինի, քանի որ Ադրբեջանն իր պարտականությունները չի կատարում։
«Անընդհատ սադրանքներ են լինում, և պետք է դրանց էլ պատրաստ լինենք։ Ընդհանրապես պետք է հասկանանք, որ Ադրբեջանը նման գործելաոճից չի հրաժարվելու»,- ասել է նա։
Դավիթ Բաբայանը հիշեցրել է, որ արցախյան առաջին պատերազմից մինչև ապրիլյան պատերազմն ընկած ժամանակահատվածում էլ Ադրբեջանն անընդհատ տարբեր սադրանքների է դիմել, դրանից հետո էլ սադրանքներով է հասել նոր պատերազմին։
«Չեն հարգել զինադադարի ռեժիմի պայմանագիրը, որևէ ձևով չեն ընդառաջել, հիմա ինչու՞ պետք է փոխվեն, առավել ևս՝ հիմա, երբ իրենց զգում են որպես անպարտ մի ուժ»,-նշել է նախարարը։
Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ հայկական կողմը ստեղծված իրավիճակում պետք է ճիշտ քաղաքականություն վարի՝ դիվանագիտական, աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական ․ սահմանագծման ու սահմանազատման գործընթացի ավարտից հետո ևս չի կարող լինել երաշխիք, որ խաղաղ կլինի, և թշնամին այլևս սադրանքների չի դիմի։
«Հայաստանին մնում է ուժեղանալ, դուրս գալ այս ծանր վիճակից, ճիշտ աշխարհաքաղաքականություն վարել, ուրիշ ոչ մի տարբերակ չկա»,-հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Սոչիի հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն է ստորագրվել. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Սոչիի հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն է ստորագրվել: [9de32cbd4...
Պուտինի, Ալիևի և Փաշինյանի եռակողմ բանակցություններն ավարտվել են. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը քիչ առաջ հայտնել է, որ Հայաստանի, ՌԴ, և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպու...
Եղել է հանդիպում, որտեղ բաց քննարկվել են բոլոր հարցերը. Փաշինյան
Հանդիպումը եղել է ոչ թե խնդիրները թաքցնելու նպատակով, այլ եղել է հանդիպում, որտեղ բաց քննարկվել են բոլոր հարցերը։ Այսօր...
Հայտնի է՝ երբ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները. РИА Новости
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գա...