Շահան սրբազանը արծարծել է հոգևորականների ձերբակալության հարցը

ՆիկոլՓաշինյանն ընդունել է Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանին


Արքեպիսկոպոսը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի անունից վարչապետ Փաշինյանին է նվիրել Արամ Ա-ի գահակալության 30-ամյակիառիթով հրատարակված հատորը։ Արքեպիսկոպոսը վարչապետ Փաշինյանին է փոխանցել նաև Արամ Ա կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը։


Բացի վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ Շահան Սրբազանը Արամ Առաջինի հատուկ նկարազարդ հատորյակ է հանձնել Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանին, արտաքին գործերի նախարարին և ԱԺ նախագահին. նշված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հայտարարության մեջ։


Առաջիկա օրերին հատորյակի օրինակներ կփոխանցվեն նաև Գարեգին Երկրորդին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։


Փաշինյանի հետ հանդիպմանը Շահան սրբազանը մտահոգություն է հայտնել ներկա իրադրության վերաբերյալ և շեշտել պետություն-եկեղեցի համագործակցության կարևորությունը՝ արծարծելով հգևորականների ձերբակալության հարցը, և ընդգծել այդ կապակցությամբ անհրաժեշտ լուծումներ որոնելու հրամայականը։

Քաղաքականություն

Պատահարներ