Աշոտ Մինասյանին ազատազրկման դատապարտելու վճռի դեմ վճռաբեկ բողոք կներկայացվի
«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին երկու տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք կներկայացնվի։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է պաշտպան Միհրան Պողոսյանից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ, 2024թ․ դեկտեմբերի 26-ին վճիռ է հրապարակել՝ մեղավոր ճանաչելով Մինասյանին առաջադրված մեղադրանքում և դատապարտելով ազատազրկման՝ 2 տարի ժամկետով, ինչին հաշվակցելով Մինասյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը, վերջնական պատիժ է սահմանվել 1 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկումը, որը պայմանականորեն չի կիրառվել, Մինասյանի նկատմամբ փորձաշրջան է սահմանվել՝ 1 տարի ժամկետով։
Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացվել, Մինասյանի պաշտպանը պահանջել է բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը և արդարացման դատական ակտ կայացնել, մեղադրանքի կողմն էլ պահանջել է բեկանել և Մինասյանի նկատմամբ որպես պատիժ սահմանել ռեալ ազատազրկումը՝ 2 տարի 6 ամիս ժամկետով։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ, կազմով դատավորներ՝ Արմեն Դանիելյանի և Հարություն Պետրոսյանի, սեպտեմբերի 1-ին հրապարակել է վճռի եզրափակիչ մասը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի վճիռը մասամբ։ Ըստ այդմ՝ պատժի կրումից պայմանական ազատումը վերացվել է և որպես պատիժ նշանակվել ազատազրկումը՝ 1 տարի 10 ամիս ժամկետով։
Որոշման հրապարակումից ավելի քան մեկ ամիս անց դատախազությունն այսօր հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով վճռի մասին, ընդ որում, հետաքրքիր է, որ նույն Ջալալ Հարությունյանի դատապարտման դեպքում, երբ վճիռը տևական ժամանակ չէր կատարվում, դատախազությունը որևէ դիրքորոշում հայտնելուց զերծ է մնացել՝ անտեսելով Սահմանադրության պահանջը։
Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանն ի սկզբանե մեղադրվում էր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սպանության նախապատրաստության ենթադրյալ գործով, որը հարուցումից ավելի քան մեկ տարի անց կարճվել է։
Նմանատիպ հոդվածներ
Տռզած դատախազները դարձել են սրբե՞ր․ պատգամավորը՝ Արթուր Դավթյանին
Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր համակարգում կոռուպցիայի մակարդակը, արդյոք ռիսկերը բարձր են, թե՞ ոչ, ի՞նչ եք նախաձեռնում դրա...
Մինսկում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել Բելառուսը և Մերձդնեստրը
Մինսկում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել Բելառուսը, ասվում է Պետդեպարտամենտի կայքում։ «Մի՛...
Ողջ պատմության ընթացքում չտեսնված արարք գործեցին՝ փորձելով կոտրել Հայ Առաքելական Եկեղեցու կարգը. Կարապետյան
Հանուն իշխանության պահպանման ՀՀ ղեկավարությունը պատրաստ է անցնել յուրաքանչյուր սրբության վրայով։ Այս մասին գործարար Սամվ...
Հակամարտության կարգավորման ուղիների որոնումը չպետք է ունենա արհեստական սահմանափակումներ․ Արցախի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ դեսպանին
Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարաություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարության կապակցությամբ«Հայաստան...