50 տոկոսը փոշմանել է, որ ձայն է տվել Փաշինյանին. Վանեցյան

Խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ փակ հարցումների տվյալներով Փաշինյանին ձայն տված քաղաքացիների 50 տոկոսը փոշմանել է։

«Ինձ մի փակ հարցումների արդյունքներ են ցույց տվել, որը իրականացվել է ՀՀ ողջ տարածքում մի լուրջ կազմակերպության կողմից, որտեղ հանրությունը ընտրություններից հետո էականորեն փոշմանել է։ 50 տոկոսից ավելի Նիկոլ Փաշինյանին ձայն տված քաղաքացիները փոշմանել են, որ ձայն են տվել Փաշինյանին»։

Վանեցյանը դա բացատրում է այն փաստով, որ ընտրություններից առաջ Փաշինյանը այլ խոստումներ էր տալիս, իսկ հետո ունենք բոլորովին այլ իրողություն։ Վանեցյանը հավելեց, որ պաշտոնական տվյալներով՝ 100.000 մարդ արտագաղթել է ՀՀ-ից։

Քաղաքականություն