Կալանավորվել է ՌԴ ԶՈՒ «Կապուստին Յար» զորավարժարանի պետը

ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող 300 տոննա վառելիքի կորստի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է  «Կապուստին Յար» զորավարժարանի պետ Օլեգ Կիսլովը: 

 

Զորավարժարանի, որտեղից արձակվել են խորհրդային առաջին բալիստիկ հրթիռները, պետի համար որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը: 

 

Ինչպես հայտնի է դարձել «Կոմերսանտ»-ին, գեներալ-մայորը կաշառակերության մեջ մեղադրվել է իր ենթակայի՝ գնդապետ Ալեքսեյ Պրուդնիկովի ցուցմունքից հետո. վերջինս խոստովանել է, որ վառելիքը տվել է վաճառականներին 1,9 միլիոն ռուբլի կաշառքի դիմաց, իսկ հետո ստացված գումարը կիսել հրամանատարի հետ։ Պրուդնիկովը խոսել է նաև իր ղեկավարի մասնակցությամբ կոռուպցիայի ևս երկու դրվագների մասին:

 

Սպայի ծանոթները պատմում են, որ վեցամսյա կալանքն իր համար «անտանելի» է դարձել, և ստացած ազատության համար պատրաստ է ցանկացածի անունը տալ։

Քաղաքականություն

Պատահարներ