Հունաստանում ՀՀ դեսպանությունը` Սալոնիկի ավտոբուսներին հայտնված ադրբեջանական սադրանքի մասին
Հունաստանի Սալոնիկ քաղաքում ավտոբուսների վրա տեղադրվել է Շուշիի պատկերով գովազդ՝ ադրբեջանական տարբերակով անվանակոչված «Շուշա» գրառմամբ։ Այն հարուցել է հայկական համայնքի զայրութը, և նրանք պահանջել են հեռացնել գովազդը։
Հունաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացված է Սալոնիկ քաղաքում ադրբեջանական քարոզչական սադրանքի մասին և զբաղվում է այն չեզոքացնելու հարցով։ Այդ մասին ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում։
«Դեսպանությունը իրենից կախված ամեն միջոց գործադրում է, համայնքային կառույցների հետ միասին, որպեսզի այդ սադրանքը չեզոքացվի և ապագայում չկրկնվի»,- ասվում է գրառման մեջ։
Ինչպես արդեն հայտնել էինք Милитарист թելեգրամյան ալիքը հրապարակել էր լուսանկարներ, որոնցում Հունաստանի Սալոնիկ քաղաքի հասարակական տրանսպորտի վրա և կանգառում գովազդվում է ադրբեջանական կողմից օկուպացված հայկական Շուշի քաղաքը ադրբեջանական անվանմամբ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Սահմանին փոխհրաձգություն է. ՊՆ-ն հաստատում է
Թելեգրամյան ալիքները գրում են, որ այս պահին Վարդենիսի Կութ գյուղի մոտակայքում փոխհրաձգություն է: Ըստ տեղեկության`...
ՀՐԱՏԱՊ. Ժամկետային զինծառայող է զոհվել
Նոյեմբերի 24-ին, ժամը 14։50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակ...
ՀՐԱՏԱՊ. Մուրադովը Բաքվից Երևան է բերում զոհված հայ զինվորականների դիերը. Sputnik
Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը այսօր երեկոյան Բաքվից կժաման...
Սննդային թունավորումները` Երևանում. կա՞ կապ թունավորման դեպքերի միջև
Վերջին շրջանում շատ էին սննդային կետերում տարատեսակ և մասսայական թունավորումները: Auroranews-ը կապ հաստատեց ՀՀ սննդամթեր...