Ֆրանսիան Լեհաստանին հավաստիացրել է` Բելառուսի հետ բախման դեպքում ԵՄ-ից աջակցություն կստանա
Ֆրանսիան Լեհաստանին հավաստիացրել է, որ Բելառուսի հետ առճակատման հարցում ԵՄ-ի աջակցությունը կստանա, սակայն Վարշավային հիշեցրել է, որ նրան անհրաժեշտ է լուծել ԵՄ-ի հետ տարաձայնությունները, հայտնում է Reuters-ը։
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ դիվանագիտական այն ջանքերի շրջանակում, որը մոբիլիզացվում է որպես կոշտ պատասխան այն բանին, ինչը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը անվանել է Եվրամիությունը «ապակայունացնելու» համար միգրանտներին օգտագործելու Բելառուսի փորձ:
Թեեւ Մակրոնը հաստատել է իր համերաշխությունը Լեհաստանի հետ, նա կրկին իր մտահոգությունն է հայտնել օրենքի գերակայության վերաբերյալ եւ «Լեհաստանի կառավարությանը կոչ է արել գտնել լուծում, որը կպաշտպանի Եվրամիության հիմնական արժեքները»:
Բրյուսելը երկարատեւ վեճի մեջ է Վարշավայի հետ՝ Լեհաստանի դատական համակարգի անկախության, մամուլի ազատության եւ ԼԳԲՏ իրավունքների հարցերում: Վեճը գագաթնակետին է հասել հոկտեմբերին, երբ լեհական դատարանի որոշումը կասկածի տակ է դրել ԵՄ իրավունքի գերակայությունը, որը Բրյուսելը դիտել է որպես մարտահրավեր ԵՄ միասնությանը:
Մորավեցկին ասել է, որ ինքը Բելառուսի դեմ պատժամիջոցների հնարավոր ավելացումը քննարկել է Մակրոնի հետ, ում գրասենյակից հայտնել են, որ նա հաստատել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վրա ճնշում գործադրելու իր ցանկությունը։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են և խոսել Կովկասում իրավիճակի հետագա կայունացման մասին
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայ...
Էրդողանը հերթական անգամ մեղադրանքներ է հնչեցրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հերթական անգամ մեղադրել է Արեւմուտքին եւ Եվրոպային անգործության մեջ՝ իրենց երկրներում «...
«Վեշերդ հավաքի, գնա՛, թո՛ղ երկիրը փրկենք». Վանեցյանը` Նիկոլ Փաշինյանին
«Վեշերդ հավաքի, գնա՛, թո՛ղ երկիրը փրկենք»,- ասուլիսի ժամանակ խոսքն ուղղելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց ԱԱԾ նախկի...
Կարին Տոնոյանը հայտարարություն է տարածել
«5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր հրապարակ ենք հրավիրում մեզանից խել...