ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ազատագրական շարժման» քայլերթը. կոչ արեցին միանալ պայքարին
Հանրապետության հրապարակում հանրահավաք իրականացրած «Ազատագրական շարժում»-ն քայլերթ իրականացրեց մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով: Մասնակիցները կոչ արեցին քաղաքացիներին անտարբեր չլինել ստեղծված իրավիճակում, միանալ իրենց նախաձեռնած շարժմանը, որը երեք պահանջ ունի՝ ուղղված ՀՀ իշխանությանը.
1. Կանխել սահմանազատման ու սահմանագծման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը
2. Թույլ չտալ թշնամուն միջանցք տրամադրել
3. Պահանջում ենք, որ ՀՀ իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը եւ պաշտպանեն մեր երկրի տարածքային ամբողջականությունը:
Քայլերթից հետո մասնակիցները վերադարձան Հանրապետության հրապարակ և այնտեղ ավարտեցին հանրահավաքը, նշելով, որ վաղը նույնպես հավաքվելու են Հանրապետության հրապարակում: