Ինձ զայրացրեց այն իրավիճակը, երբ պատերազմի ժամանակ եկա Հայաստան և տեսա գործող ռեստորաններ․ Ռուբեն Վարդանյան
Հայազգի ռուսաստանաբնակ գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը հյուրընկալվել է ռեժիսոր Սարիկ Անդրեասյանին YouTube-յան Sarik Live նրա ալիքում։ Ռուբեն Վարդանյանը մեկնաբանել է ղարաբաղյան 44-օրյա պատերազմի հետո ստեղծված իրավիճակը։ Նրա խոսքով՝ հայ հասարակությունը չափազանց «անտարբեր» է եղել պատերազմի ժամանակ, երբ այն ընթանում էր, և դրանից հետո՝ չնայած հսկայական կորուստներին։
«Ինձ զայրացրեց այն իրավիճակը, երբ պատերազմի ժամանակ եկա Հայաստան և տեսա գործող ռեստորաններ։ Զգացողություն կար, որ դա զուգահեռ իրականություն է»,- ասում է նա։
Գործարարի խոսքով՝ ազգը հնարավորինս մոբիլիզացնելու և հզոր Հայաստան կառուցելու փոխարեն երկրում ներքին քաշքշուկներ են տեղի ունենում, փոխադարձ մեղադրանքներ են հնչում։
«Մենք ապրում ենք այն զգացումով, որ ինչ-որ կերպ ամեն ինչ մեր փոխարեն կորոշվի, կկարգավորվի, ինչ-որ մեկը մեր փոխարեն կորոշի, մշտական հույսով, որ ինչ-որ մեկը պետք է մեզ պաշտպանի»,- ասում է Վարդանյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը հանդիպել է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ եռակողմ հանդիպմանը
Քիչ առաջ Սոչիում մեկնարկեց եռակողմ հանդիպումը։ Վարչապետ Փաշինյանի ելույթը՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական զորքերը արևելյան կողմից ներխուժել են ՀՀ տարածք. Փաշինյանն ԱԽ նիստ է հրավիրել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից՝ մասնակցել են...
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում տեղի կունենա․ Bagramyan26
Ըստ @bagramyan26 հավաստի աղբյուրների՝ նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նի...