ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը 3-րդ անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ևս մեկ չափաբաժին: Այս մասին նա հայտնել է Գամալեայի համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական ​​կենտրոնի փոխտնօրեն Դենիս Լոգունովի հետ հանդիպմանը:

 

Պուտինը մասնավորապես նշել է, որ վերապատվաստվել է այս անգամ «Սպուտնիկ Լայթ» դեղամիջոցով: ՌԴ նախագահի խոսքով՝ դրանից հետո իր ինքնազգացողությունը լավ է:

 

Նա նաև առաջարկել է դառնալ կամավոր կորոնավիրուսի դեմ ռնգային պատվաստանյութը թեստավորելու ժամանակ, ինչին մասնագետը պատասխանել է, որ դրա համար անհրաժեշտ է համաձայնագիր ստորագրել: 

 

«Պայմանավորվեցինք, անպայման կստորագրեմ: Հենց այսօր դա կարելի է անել»,-հավելել է Պուտինը:

Քաղաքականություն