ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռեկորդային համերգ Վենեսուելայում 12 000 երաժիշտների մասնակցությամբ
Վենեսուելան Գինեսի ռեկորդ է սահմանել՝ ավելի քան 12 հազար կատարողի մասնակցությամբ համերգ կազմակերպելով, բայց արդեն պատրաստ է գերազանցել իր ռեկորդը, հայտնել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր Վենեսուելան Գինեսի ռեկորդ է սահմանել ամենամեծ սիմֆոնիկ նվագախմբի (համերգի) համար․․․ Ավելի վաղ Գինեսի ռեկորդը Ռուսաստանինն էր․․․ Եթե Ռուսաստանը կրկնապատկի նվագախումբը, մենք նույնպես կկրկնապատկենք»,-ժպտալով ասել է նա։
Մեկ շաբաթ առաջ Վենեսուելայի երիտասարդական և մանկական նվագախմբերի և երգչախմբերի ազգային համակարգը համերգ է կատարել 12 098 երաժիշտների մասնակցությամբ՝ փորձելով գերազանցել Գինեսի ռեկորդը որպես աշխարհի ամենամեծ նվագախումբ՝ կատարելով Պյոտր Չայկովսկու «Սլավոնական մարշը»։
Ըստ կանոնների՝ նվագախմբի բոլոր մասնակիցները պետք է լինեին պրոֆեսիոնալ երաժիշտներ, նվագեին իրենց գործիքները ռեկորդ սահմանելու ողջ փորձի ընթացքում․ դրա նվազագույն տևողությունը կազմում էր հինգ րոպե։
Մինչ այդ ռեկորդը պատկանում էր ռուս երաժիշտներին. 2019 թ․-ին 8097 երաժիշտներ Սանկտ Պետերբուրգում կատարել են Ռուսաստանի օրհներգը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դե, սպասիր» մուլտֆիլմը վերադառնում է նոր սերիաներով. հայտնի է պրեմիերայի օրն ու ո՞ւմ ձայներն են հնչելու
«Սոյուզմուլտֆիլմի» հայտարարել է, որ «Դե, սպասիր» մուլտֆիլմի նոր շարքում կհնչեն Գարիկ Խարլամովի և Դմիտրի Խրուստալյովի ձայ...
3 համաշխարհային ռեկորդ. Rolls-Royce-ն ամբողջովին էլեկտրական ինքնաթիռ է արտադրում
Անգլիական Rolls-Royce ընկերության կողմից մշակված Spirit of Innovation ամբողջովին էլեկտրական ինքնաթիռը միանգամից երեք համ...
Եղանակը Հայաստանում. ճանապարհները մարզերում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հանրապետության տարածք...
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում ու Արցախում
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում նոյեմբերի 21-ի ժամը 11:00-ի դրու...