Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում ու Արցախում
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում նոյեմբերի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ.
✓ 492 նոր դեպք
✓ 7436 թեստավորում
✓ 1594 առողջացած
✓ 25 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 334075 դեպք, որոնցից 305611 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 19781 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7278 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1405 է:
Ընդհանուր կատարվել է 2 306 456 թեստավորում։
-
Նոյեմբերի 20-ին կատարվել է 142 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք է գրանցվել:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 137 վարակակիր: Բժիշկները 23 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 84-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Այս մասին տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարությունից։
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 21283 քաղաքացու հետազոտություն, որից 3475-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արձանագրվել է 3 մահվան դեպք։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
Նախարարությունից Տեղեկացնում են, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:
Նմանատիպ հոդվածներ
3 համաշխարհային ռեկորդ. Rolls-Royce-ն ամբողջովին էլեկտրական ինքնաթիռ է արտադրում
Անգլիական Rolls-Royce ընկերության կողմից մշակված Spirit of Innovation ամբողջովին էլեկտրական ինքնաթիռը միանգամից երեք համ...
Եղանակը Հայաստանում. ճանապարհները մարզերում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հանրապետության տարածք...
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են համատեղ առաքելություն ուղարկել Վեներա մոլորակ
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են համատեղ առաքելություն ուղարկել Վեներա մոլորակն ուսումնասիրելու համար, ասել է «Ռոսկո...
Առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում. Հանրապետության տարածքում
Նոյեմբերի 28-30-ը, դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը շրջանների...