3 համաշխարհային ռեկորդ. Rolls-Royce-ն ամբողջովին էլեկտրական ինքնաթիռ է արտադրում
Անգլիական Rolls-Royce ընկերության կողմից մշակված Spirit of Innovation ամբողջովին էլեկտրական ինքնաթիռը միանգամից երեք համաշխարհային ռեկորդ է սահմանել: Նվաճումների հաստատման հայտերն արդեն ներկայացվել են միջազգային ավիացիոն ֆեդերացիա (FAI), գրում է Simple Flying-ը:
Ինչպես հայտարարել է արտադրողը, առաջին հերթին,Spirit of Innovation-ը դարձել է աշխարհի ամենաարագ լիովին էլեկտրական ինքնաթիռը: Այն 3 կմ հեռավորության վրա մինչև 555,9 կմ/ժ արագություն է զարգացրել՝ գերազանցելով Siemens-ի Extra 330LE էլեկտրահամակարգով 2017 թվականի ապրիլին սահմանված նախորդ ռեկորդը՝ 213,04 կմ/ժ-ով:
Spirit of Innovation-ը արագության նոր ռեկորդ է սահմանել 15 կմ հեռովորության վրա՝ 532,1 կմ/ժ, ինչը 92,8 կմ/ժ-ով ավելի արագ է նախորդ նվաճումից: Երրորդ ռեկորդը սարքը սահմանել է ՝ 202 վայրկյանում բարձրանալով 3 հազար մետր բարձրության վրա՝ նախորդին գերազանցելով 60 վայրկյանով:
Rolls-Royce-ի ներկայացուցիչների խոսքով ՝ Spirit of Innovation-ի առավելագույն արագությունը ռեկորդային թռիչքների ընթացքում հասել է 623 կմ/ժ-ի: Դա այն դարձնում է ամենաարագ միայն էլեկտրականությամբ աշխատող ինքնաթիռը պատմության մեջ:
Ընդ որում, Spirit of Innovation-ն իր առաջին փորձնական թռիչքը կատարել է սեպտեմբերին։ Այն դուրս է եկել Բրիտանական Ուիլթշիրի «Բոսկոմբ դաուն» զորավարժարանից, օդում մնացել է մոտ 15 րոպե, որից հետո հաջողությամբ վայրէջք է կատարել:
Նմանատիպ հոդվածներ
Եղանակը Հայաստանում. ճանապարհները մարզերում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հանրապետության տարածք...
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում ու Արցախում
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում նոյեմբերի 21-ի ժամը 11:00-ի դրու...
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են համատեղ առաքելություն ուղարկել Վեներա մոլորակ
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են համատեղ առաքելություն ուղարկել Վեներա մոլորակն ուսումնասիրելու համար, ասել է «Ռոսկո...
Առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում. Հանրապետության տարածքում
Նոյեմբերի 28-30-ը, դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը շրջանների...