ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դե, սպասիր» մուլտֆիլմը վերադառնում է նոր սերիաներով. հայտնի է պրեմիերայի օրն ու ո՞ւմ ձայներն են հնչելու
«Սոյուզմուլտֆիլմի» հայտարարել է, որ «Դե, սպասիր» մուլտֆիլմի նոր շարքում կհնչեն Գարիկ Խարլամովի և Դմիտրի Խրուստալյովի ձայները, թրեյլերն էլ արդեն պատրաստ է: «Դե, սպասիր։ Արձակուրդներ»–ի պրեմիերան կկայանա այս տարեվերջին։ Նոր շարքի հեղինակները բարդ խնդրի առաջ են կանգնել` գայլի ձայնը վստահել Խարլամովին և այնպես անել, որ չխայտառակեն Անատոլի Պապանովի ձայնով սիրելի մուլտհերոսին։
Նոր գայլը կլինի սպորտային կոշիկներով ու նորաձև սանրվածքով: Խարլամովն «իր» գայլին բնորոշել է որպես գերժամանակակից հիպստեր, քանի որ մուլտֆիլմի գործողությունը զարգանում է մեր ժամանակներում։
Մուլտֆիլմի նոր տարբերակում նապաստակի ձայնով կխոսի հումորիստ Դմիտրի Խրուստալյովը:
«Նապաստակը ժամանակակից լավ տղայի կերպար է` զբաղվում է սպորտով, քաջածանոթ է տեխնիկային, առողջ ապրելակերպ է վարում, սիրում է յուրացնել նորը»:
Սերիալի նկարահանումները սկսվել են 2020 թվականին։ Առաջին շարքը բաղկացած կլինի 52 մասից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռեկորդային համերգ Վենեսուելայում 12 000 երաժիշտների մասնակցությամբ
Վենեսուելան Գինեսի ռեկորդ է սահմանել՝ ավելի քան 12 հազար կատարողի մասնակցությամբ համերգ կազմակերպելով, բայց արդեն պատրաս...
3 համաշխարհային ռեկորդ. Rolls-Royce-ն ամբողջովին էլեկտրական ինքնաթիռ է արտադրում
Անգլիական Rolls-Royce ընկերության կողմից մշակված Spirit of Innovation ամբողջովին էլեկտրական ինքնաթիռը միանգամից երեք համ...
Եղանակը Հայաստանում. ճանապարհները մարզերում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հանրապետության տարածք...
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում ու Արցախում
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում նոյեմբերի 21-ի ժամը 11:00-ի դրու...