Նախորդ տարվա համեմատ աշխատանք փնտրողների թիվն աճել է
Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության տվյալների համաձայն՝ 2021թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 89.1 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0.6 %-ով։
Այս մասին հայտնում են Զբաղվածության պետական գործակալությունից։
Գյուղաբնակները կազմել են աշխատանք փնտրողների 38.3 %-ը կամ 34.2 հազ. մարդ՝ նախորդ տարվա 33,3 հազ. մարդու փոխարեն: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 66.8 %-ը, կամ 59.5 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1.1 %-ով: Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 64,3 %-ը, կամ 38.3 հազ. մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 18.7%-ը կամ 11.1 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը՝ 4.3% կամ 2.6 հազ. մարդ: Ըստ
Զբաղվածության պետական գործակալության՝ գործազուրկների թվաքանակում շարունակում է մեծ թիվ կազմել բարձրագույն կրթություն ունեցող՝ հումանիտար գիտություների, կրթության և մանկավարժության, տնտեսագիտության և կառավարման, միջին մասնագիտական կրթություն ունեցող՝ կրթության, առողջապահության, տնտեսագիտության և կառավարման, սպասարկման, նախնական մասնագիտական կրթություն ունեցող՝ արվեստի և դիզայնի, էկոնոմիկայի և ղեկավարման, տրանսպորտային միջոցների, թեթև արդյունաբերության որոկավորում ունեցող մասնագետները:
Մասնագիտություն չունեցող անձինք կազմում են ընդհանուրի 64.6 % -ը:
Նմանատիպ հոդվածներ
Վաղը Երևանի բնակիչները կտեսնեն «Ռուսկիյե Վիտյազի» ավիացիոն պիլոտաժային խմբի ցուցադրական թռիչքը
Երեւանցիները բացառիկ հնարավորություն ունեն տեսնելու «Ռուսկիյե Վիտյազի» ավիացիոն պիլոտաժային խմբի ցուցադրական թռիչքը։Միջո...
Իջևանի բուժկենտրոնի տնօրենի դեմ քրեական գործ է հարուցվել. նա անվճար վիրահատել է սահմանամերձ մի քանի գյուղերի բնակիչներին. Aravot
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում վերսկսվել է Իջևանի բժշկական կենտրոնի տնօրեն Էդուարդ Գրիգորյանի դատավարությունը: Գ...
Ադրբեջանի ՊՆ–ն բանակից հեռացրել է նոյեմբերի 16–ին հայ–ադրբեջանական սահմանին ռազմական գործողության վերաբերյալ ոչ պաշտոնական լուսանկարներ ու տեսանյութեր տարածող զինծառայողներին
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր ԶՈւ ղեկավար կազմի մասնակցությամբ ծառայողական խորհրդակցություն է անց...
Նախարարություններից մեկում վերջերս մի ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել. գաղտնալսել են ու հարցաքննել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը, ըստ երեւույթին, սեփական ստվերից էլ է սկսել վախենալ, նա ոչ միայն միլիոնա...