Երևանում գտնվող ՌԴ վարչապետն իր երեկոն անցկացրել է հայկական ջազ միջավայրում. «Ժողովուրդ»
Նոյեմբերի 18-ից նոյեմբերի 20-ը նախատեսված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում Երևանում գտնվող ՌԴ վարչապետն իր երեկոն անցկացրել է հայկական ջազ միջավայրում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը երեկոն անցկացրել է «Մալխաս» ջազ ակումբում։ Ըստ մեր տեղեկությունների՝ Միշուստինն ինքն է ցանկություն հայտնել լսելու հայ հայտնի ջազմեն Մալխասի ստեղծագործությունները կենդանի կատարմամբ։
Նշենք, որ Մալխասի կատարումները հայտնի են ռուսական էլիտայից շատերին, և հաճախ են ռուսական պաշտոնյաները հյուրընկալվում Թումանյան փողոցի վրա գտնվող ջազ ակումբում: Իսկ ինքը՝ ՌԴ կառավարության ղեկավար Մ. Միշուստինը, գուցե քչերին է հայտնի, բայց ռուսական էստրադայի մի շարք հայտնի կատարողների համար երգեր է հեղինակել։ Նա, բացի տեխնոկրատ լինելուց, նաև մշակութային կերպար է:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Ադրեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ. ՊՆ
Նոյեմբերի 14-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հ...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին անվտանգության նախազգուշացում է ուղարկել
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը երեկ՝ նոյեմբերի 19-ին, էլեկտրոնային փոստով քաղաքացիներին անվտանգության նախազգուշացում է ուղ...
Չի բացառվում, որ Փաշինյանը ցանկանում է արտաքին քաղաքական վեկտոր փոխել․ Էդուարդ Շարմազանով
«Ռուսաստանի թիկունքում ցանկացած աշխարհաքաղաքական քայլ կարող է անդառնալի կորուստ լինել Հայաստանի համար»,- News.am-ի հետ զ...
ԱՄՆ դեսպանատնից եղել է զգուշացում՝ խուսափել Քարահունջ–Դավիթ-Բեկ, Կապան–Ճակատեն հատվածից․ Կարեն Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Փաստորեն ԱՄՆ դեսպանատնից այնուամենայնիվ եղել է զգուշաց...