Աղաջանյանը պարզաբանել է` ինչու էր ասել, թե 15 զոհ ունենք
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ թշնամին մեր 41 քառակուսի կիլոմետր տարածքն օկուպացրել է, բայց միջազգային հանրությունը մեզ ասում է, որ արցախյան առաջին պատերազմից հետո դուք էլ ունեք խորհրդային Ադրբեջանի տարածքներ, այս հանգամանքներում է կարեւոր սահմանազատումն ու սահմանագծումը: Նա նաեւ ասաց. «Մենք ընդունում եւ ընկալում ենք միջազգային հանրության ասածը»:
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողները խնդրեցին մեկնաբանել Փաշինյանի այս խոսքերը՝ արդյոք կարելի՞ է հասկանալ տարածքների փոխանակում «անկլավների» հետ՝ ՔՊ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց, որ դա պարզ կլինի, երբ անցնենք սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի միջով, այն մեծ ծավալի աշխատանք է ենթադրում.
«Հանձնաժողովը, որը պետք է ստեղծվի, բավականին երկար աշխատանքի արդյունքում պետք է այդ հարցի պատասխանը տա: Այս պահի դրությամբ ես պատկերացում չունեմ, թե գործընթացի արդյունքում ո՞ր քարտեզներով են առաջնորդվելու, ի՞նչ տրամաբանություն է գործելու»:
Հարցին՝ նոյեմբերի 16-ի հարձակումից հետո քանի՞ զոհ ունենք, քանի՞ վիրավոր, քանի՞ անհետ կորած, քանի՞ գերեվարված՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ այս պահին հաստատված է 6 զոհի տեղեկատվությունը.
«Մնացած մասը ճշգրտումներից հետո լիազոր մարմինը հանրությանը կներկայացնի: 6 զոհը հաստատված է: Գերիների հետ կապված որեւէ շահարկումներ պետք է հիմա թույլ չտալ, այն, ինչ այսօր տեսնում ենք սոցցանցերում եւ այս կամ այն լրատվական կառույցների կողմից իրականացվող քայլերի մեջ»: Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, որ ունենք 15 զոհ, ուստի լրագրողները հարցրեցին՝ պարզեցի՞ք՝ ի վերջո 6 զոհ ունե՞նք, թե՞ 15` նա պատասխանեց, որ երբ ինքը այդ թիվը հրապարակել է, ասել է, որ այդ պահին չճշտված տվյալներով է:
Նմանատիպ հոդվածներ
Բայդենը անզգայացման տակ կգտնվի. լիազորությունները կփոխանցի փոխնախագահին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ կենթարկվի կոլոնոսկոպիայի հետազոտության, և անզգայացման տակ գտնվելու ժամանակ նախագահական լիա...
Փաստաթուղթը, որ դրված էր սեղանին, ես պատրաստ էի ստորագրել. Փաշինյան
«Ոչ ավելի խորացել են, ոչ էլ ավելի չեն խորացել». Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյա...
Հայաստանը բախվում է լուրջ մարտահրավերների, որոնք սպառնում են երկրի անվտանգությանը. Փաշինյան
Ինչպես մեկ տարի առաջ, երբ մենք ընդունում էինք միջկառավարական խորհրդի հերթական նիստը, այնպես էլ այսօր Հայաստանը բախվում է...
«Շատ վտանգավոր ճանապարհ է... այդ փորձերը պետք է կասեցվեն». Լավրովիը` ԵԱՀԿ երկրների մասին
ԵԱՀԿ մասնակից պետությունների միջև վստահության ճգնաժամը խորանում է: Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգե...