Պուտինն ու Բայդենը հնարավոր է՝ կրկին շփվեն
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենը հնարավոր է կրկին շփվեն մինչև Նոր տարի, գուցե նաև դրանից հետո: Այս մասին ռուսական առաջին ալիքին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դա կախված է նրանից, թե որքանով կհամընկնեն երկու նախագահների օրակարգերը և թե ինչպիսի ֆորմատ նրանք կնախընտրեն»,- ասել է նա։
Պեսկովը հավելել է, որ հստակ ամսաթվեր դեռևս չկան, «անհրաժեշտ է համբերությամբ լցվել»:
«Իսկապես, երեկ տեղի է ունեցել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի խոսակցությունը՝ Ժնևի գագաթնաժողովում Պուտինի և Բայդենի կողմից քննարկված հիմնական հարցերի շուրջ ժամկետի ճշգրտման և բարձր մակարդակի նոր շփումների հնարավորությունը դիտարկելու համատեքստում»,- ասել է Պեսկովը:
Նմանատիպ հոդվածներ
Մուրադովը Հայաստան է տեղափոխել մեկ հայ զինծառայողի մարմին. Sputnik
Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այսօր Հայատան է տեղափոխել ադ...
Հայտնի է՝ երբ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները. РИА Новости
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը ագրեսոր պետություն է և պետք է զորքերը հանի ՀՀ ինքնիշխան տարածքից. Փաշինյան
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Սոչիի հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն է ստորագրվել. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Սոչիի հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն է ստորագրվել:[9de32cbd44...