ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ ԱԺ-ում՝ լրագրողների և պատգամավորի միջև

Խորհրդարանում լրագրողները փորձեցին ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանից հետաքրքրվել սահմանին տիրող իրավիճակի, հայկական կողմից զոհերի, անհայտ կորածների, գերիների թվի մասին։ 

Բոլոր հարցերին ի պատասխան՝ իշխող խմբակցության պատգամավորը լրագրողներին մեղադրեց դրսից պատվեր կատարելու, պատգամավորների հետ «ուլտիմատումներով խոսելու» համար։ Վահագն Ալեքսանյանը հորդորեց նաև հետևել «մեսրոպյան, հայերեն տառերով գրված» պաշտոնական հաղորդագրություններին։

«Ես հստակ հասկանում եմ, որ դուք քաղաքական պատվերներ եք կատարում։ Հայ ռազմագերիների վիդեոները տեղադրելը, հայ զինվորներին վատ վիճակում պատկերելը դրսից պատվեր է», - ասաց նա։

Քաղաքականություն