ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիների տեղաշարժին հնարավոր է եղել հետևել, նախքան հարձակումը մոտ 50 կմ քայլելով առաջացել են. Wargonzo
Ադրբեջանցիները 50 կմ քայլքով առաջացել են՝ հարձակումից առաջ. Այս մասին առաջնագծից հայտնում է wargonzo-ն:
Ըստ ալիքի՝ երեկվա էսկալացիան պատահական փոխհրաձգություն չէր, որը վերաճեց մասշտաբային ռազմական գործողությունների։
Ադրբեջանի զինված ուժերը լավ են նախապատրաստվել այդ հարձակմանը և առնվազն 50 կմ երկարությամբ «մարշ-բրասոկ» են կատարել Քարվաճառի շրջանում վերահսկվող տարածքների խորքից։ Առաջ են նետել տեխնիկան եւ անձնակազմը:
«Այսինքն, դա ինքնաբուխ հարձակում չէր, եւ նրանց տեղաշարժերը հետեւելու հնարավորություն, ինչպես պնդում են մեր ռազմական աղբյուրները, անշուշտ, եղել է»։
Wargonzo նախագծի թիմը հասել Է Ջերմուկ ՝ այնտեղ տիրող իրավիճակը գնահատելու համար ։ Քանի որ մարտական գործողությունները երեկ ծավալվել է ամբողջ աշխարհում հայտնի առողջարանային քաղաքից 10-15 կմ հեռավորության վրա։ Նրա փոխանցմամբ՝ քաղաքում իրավիճակը հանգիստ է, ավելին՝ նոյեմբերի 16-ին եւս ամեն ինչ հանդարտ է եղել ՝ չնայած դիրքերում լարվածությանը։ Wargonzo -ի հեղինակը նշել է, որ կամավորները բարձրացել են դիրքեր՝ զինվորներին օգնության, սակայն հրամանատարությունն ասել է, որ նրանց օգնության կարիքը դեռ չկա, եւ ծառայությունը շարունակել են իրականացնել ժամկետային զինվորները։