Փաստորեն խնդիրը ոչ թե մեր գերիներին ժամ առաջ վերադարձնելն է, այլ դեպքերը հետաքննելը. Մկրտչյանը` Փաշինյանի ելույթի մասին
Նիկոլ Փաշինյանը մեզ հասցրել է այն վիճակին, որ ՀՀ սահմաններին մեր պետական դրոշից բացի կարող եք գտնել ցանկացած պետության դրոշ։ ԱԺ-ում այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Քիչ առաջ այս դահլիճում կրկին առաջնահերթությունների հստակեցում տեղի ունեցավ։ Փաստորեն խնդիրը ոչ թե մեր գերիներին ժամ առաջ վերադարձնելն է, այլ ուղղակի հետաքննելը՝ տեսնելու համար ով ինչ պայմաններում է գերի ընկել։ Երբ մտածում եմ հարցնել, թե ինչու՞ և ինչպե՞ս է այս ամեն ինչն անում, հասկանում եմ, որ հերթական հայեցողական պատասխանն եմ լսելու»,-ասաց Աննա Մկրտչյանը։
Վերջինս պահանջեց հանգիստ թողնել ՀՀ-ն և չկատարել այն թշնամիների հանձնարարականները, որոնք ուզում են մասնատել ՀՀ-ն։
Նմանատիպ հոդվածներ
Փաստաթուղթը, որ դրված էր սեղանին, ես պատրաստ էի ստորագրել. Փաշինյան
«Ոչ ավելի խորացել են, ոչ էլ ավելի չեն խորացել». Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյա...
ԵԽ-ից հայտարարել են` Ադրբեջանն է նախաձեռնել ռազմական գործողությունները և կոպտորեն խախտել նոյեմբերի 9-ի հրադադարը
Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովա...
ՀԱՊԿ մամուլի խոսնակի արձագանքը` հայ-ադբեջաական սահանին տեղի ունեցողի մասին հարցին. Factor
Factor.am-ը գրում է. «Factor.am-ը դիմել էր ՀԱՊԿ-ի մամուլի խոսնակ Վլադիմիր Զայտենդինովին՝ պարզելու, թե ինչ դիրքորոշո...
Ի՞նչ են խոսել Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նա...