Մեզ պետք են ամուր նյարդեր. Փաշինյան

Մինչ մենք խոսում ենք խաղաղության մասին, Ադրբեջանը ռազմական նոր սադրանքների է դիմում մեր սահմանի երկայնքով:Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը և հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին.

«Սա մեզ ի՞նչ հետևությունների պետք է հանգեցնի, որո՞նք պետք է լինեն մեր քայլերը այս պայմաններում»:

Փաշինյանն էլ պատասխանեց, որ ինքը շատ լավ հասկանում է՝ խաղաղության դարաշրջան բացելը հեշտ չի լինելու, դրա համար մեզ պետք են ամուր նյարդեր. «Մենք նաև ընդգծել ենք, որ խաղաղ զարգացման դարաշրջան բացելը միայն մեզանից չի կախված: Մենք ասել ենք՝ լինելու են գործողություններ, որոնց նպատակն է առաջին հերթին ապացուցել մեր հանրությանը, որ խաղաղ զարգացման դարաշրջանը հնարավոր չէ:

Սա ցույց է տալիս, որ այդ ամենը մեր օրակարգն է և քանի որ մենք դա ընդունել ենք որպես ռազմավարություն, պետք է հետևողականորեն գնանք այդ օրակարգի հետևից»,-ասաց Փաշինյանը:

 

Ըստ նրա՝ ԼՂ հարցի կարգավորման բանակցային ողջ գործընթացում հայկական կողմը անարդար է համարել միջազգային հանրության դիրքորոշումները և ընդհանրապես լսելի չի համարել հակառակորդի դիրքորշումները. «Ստացվել է այնպես, որ մեր դիրքորոշումները իքս պահից սկսել է չլսելի լինել միջազգային հանրության կողմից: Հնարավոր չէ այն հարցերը, որոնք վերաբերում են միջազգային օրակարգին, վերցնել և չափել միայն սեփական արշինով։ Կարելի է անել դա, բայց հաջողություն և լուծում չի բերի»,-ասաց նա: