«Ինչո՞ւ փոխեցիք պաշտպանության նախարարին»․ պատգամավորը՝ Փաշինյանին
«Ինչո՞ւ փոխեցիք պաշտպանության նախարարին, ո՞րն է եղել դրա հիմնավորումը, ո՞ր տրամաբանությամբ եք ընտրել նոր նախարարին, արդյո՞ք ուներ ներքաղաքական և արտաքին քաղաքական բաղադրիչ»,- այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, դիմելով վարչապետին հարցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Պաշտպանության նախարարի փոփոխության հետ կապված նշեմ, որ նախարարի պաշտոնը հայեցողական պաշտոն է, և ես չեմ կարծում, թե պաշտպանության նախարարի փոփոխության մանրամասները պետք է հրապարակային քննարկվեն»,- նշեց վարչապետը։ «Մի բան կարող եմ ասել ՝ հայեցողական բառը շատ ամբողջական պատկերացում է տալիս»,- հավելեց նա։ «Նոր նախարարի նշանակման շարժառիթը բացատրվում է նրանով, որ փորձերը ցույց են տալիս, որ, այնուամենայնիվ քաղաքական բովանդակության ընդհանրությունը շատ կարևոր է և ես կարևոր եմ համարում, որ թե արտաքին գործերի նախարարի կարգավիճակում, թե պաշտպանության նախարարի կարգավիճակումմեր քաղաքական թիմ ներկայացուցիչներ են, սա կօգնի․․․»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ |
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախոր...
Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց. պաշտոնական
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում տեղի կունենա․ Bagramyan26
Ըստ @bagramyan26 հավաստի աղբյուրների՝ նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նի...
Մոսկվայից հաստատեցին՝ Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը
Կրեմլը հաստատում է ՝ նոյեմբերի 26-ին կկայանա Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նի...